Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով կոտրել է լուսակիրն ու հայտնվել մայթին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Տիգրան Թորոսյանն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող լուսակիրը, ապա առաջ ընթացել, բախվել ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով նաև կայանատեղիում տեղադրված վճարովի ինքնագլորին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



