Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Երևանում կայացել է Միխայիլ Շուֆուտինսկիի մենահամերգը (լուսանկարներ)

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Շուֆուտինսկիի երգերը սիրում է և՛ հասուն սերունդը, և՛ երիտասարդությունը: Արտիստի ստեղծագործություններն անձնական են, միևնույն ժամանակ բոլորինն են, պատմում են սիրո, բաժանման, հին ու բարի ժամանակների, մարդկային ապրումների, երիտասարդության և ուսերին տարիների բեռ կրող մարդկանց մասին: 

Շուֆուտինսկիին Հայաստանին կապում են ոչ միայն նվիրված երկրպագուները, այլև հայ ընկերները, որոնց նախաձեռնությամբ արտիստը 75-ամյակի շրջանակում հյուրընկալվեց Երևանում և կատարեց իր հին երգերը: Ինչպես ինքն է ասում. «Հին երգերը՝ հին բարեկամների համար»: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի ունեցավ մարտի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միխայիլ Շուֆուտինսկիի երաժշտության ունկնդիրները երկար էին սպասել նրա հետ հանդիպմանը և անհամբերությամբ էին դահլիճից բարձրաձայնում այն երգերի վերնագրերը, որոնք ցանկանում էին լսել: Շուֆուտինսկին խոստովանեց՝ գերագույն հաճույք է 75 տարեկանում գալ Երևան, տեսնել հանդիսատեսի, որը ջերմ է, սիրում է իրեն ու հիշում անգամ ամենահին երգերը: 

«Երբ դեռ շատ երիտասարդ երաժիշտ էի, ինձ հրավիրեցին հայ երգչուհի Լոլա Խոմյանցի ջազային խումբ: Նա մեր երկրի լավագույն ջազ երգչուհիներից մեկն էր: Լոլայի հետ նվագելը, նրան նվագակցելը մեծ երջանկություն էր: Խոմյանցի հետ համերգներով պտտվեցինք ամբողջ երկրում: Նրա ամուսինը՝ Արտաշես Ավետյանը, որ Թեհրանից էր, հայկական անբացատրելի գեղեցիկ երգեր էր կատարում: Այդ ժամանակից շատ եմ սիրում հայկական երաժշտությունը, էլ չեմ խոսում այնպիսի դասականների մասին, որոնցից է Արամ Խաչատրյանը: Ես մեծ հաճույքով ու անկեղծ սիրով եմ եկել Երևան, որտեղ վաղուց չէի եղել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Շուֆուտինսկին և հավելեց՝ տասը մատի պես գիտի Հանրապետության հրապարակը, որին կից հյուրանոցում հյուրընկալվել է տարիներ առաջ:

Նա խոստովանեց՝ չի կարծել, որ իր համեստ ստեղծագործական գործունեությունը կարող է բազմաթիվ մարդկանց գրավել, երգերը՝ դառնալ նրանց սեփականությունը: Արտիստը դա մեծ ձեռքբերում է համարում: «Պարզապես ապրելը, համեղ ուտեստներ վայելելը, լավ խմիչքներ խմելը, թանկ մեքենաներ վարելն ու լավ ֆիլմեր դիտելը դեռ ոչինչ չեն նշանակում: Պետք է անել մի բան, որ գա պահը, և ինքդ քեզ խոստովանես, որ սա այն է, ինչով կարող ես հպարտանալ»,-հավաստիացրեց երգիչը:

Համերգային երեկոյին դահլիճը բուռն ծափահարում էր, «բրավո» էր վանկարկում ու ոգևորում Շուֆուտինսկիին, նրա երաժիշտներին ու պարողներին, սակայն «Սեպտեմբերի 3» երգը, որի երաժշտության հեղինակն Իգոր Կրուտոյն է, իսկ խոսքերի հեղինակն Իգոր Նիկոլաևը, կատարեցին բոլորը: Այդ երգն այնքան մեծ հնչեղություն է ստացել Ռուսաստանում, որ սեպտեմբերի 3-ը հասարակությունն անվանել է Շուֆուտինսկիի օր: «Երգը ծնվել է 1993 թվականին: Սկզբում այն այնքան էլ հայտնի չէր, սակայն տասը տարի անց հիթ դարձավ, շատ սիրվեց ու մինչ օրս հնչում է: Երգի ստեղծման 30-ամյակի առթիվ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում համերգով ենք ներկայանալու»,-ասաց Շուֆուտինսկին: Նա չի կարող բացատրել երգի տարածման գաղտնիքը: Երգը կենսագրական չէ, պատմությունը կապ չունի ոչ՛ երգչի, ո՛չ Կրուտոյի, ո՛չ Նիկոլաևի անձնական կյանքի հետ: Այն հորինված է: «Երկու Իգորներն ուղղակի լավ երգ են գրել»,-շեշտեց Շուֆուտինսկին և ընդգծեց՝ մեծ տարբերություն կա դեպրեսիվ ու այս երաժշտության միջև: Ըստ երգչի՝ «Սեպտեմբերի 3» երգում կա բաժանում, ցավ, վիրավորվածություն, բայց այն դեպրեսիվ չէ, դրամատիկ է, սակայն խոստումնալից է ավարտվում ու չի խլում հույսերը:

Լրագրողներն արտիստի հետ զրուցելու հնարավորություն ունեցան Շառլ Ազնավուրի անվան հանդերձասրահում: Խոսելով մեծն շանսոնյեի մասին՝ Շուֆուտինսկին ասաց, որ նա մեծանուն և հանճարեղ մարդ էր: «Հրաշալի գիտեմ Ազնավուրի կենսագրությունը: Մի առիթով նրան հարցնում եմ, թե կյանքի վերաբերյալ ինչ ծրագրեր ունի: Ազնավուրն էլ պատասխանում է, որ մեծ ծրագրեր ունի. պատրասվում է ապրել մինչև հարյուր տարի և երգել 900 տարի»,-հիշեց Շուֆուտինսկին: Նա փոքր ժամանակ երազել է երկու անիվով հեծանիվ ունենալ: «Մեր բակում առաջինը ես ունեցա այդ հեծանիվը: Այլ երազանքներ ևս եղել են: Երազել եմ, որ իմ որդիները, թոռնիկները երբեք չառնչվեն պատերազմի հետ: Երազում եմ ավելի երկար ապրել, որպեսզի հաճախ հանդիպեմ ձեզ: Մարդուն ինչ է պետք, որ պատերազմ չլինի, որ մեր ծնողները, երեխաները, հարազատները առողջ լինեն ու երջանիկ»,-եզրափակեց Միխայիլ Շուֆուտինսկին: 

Արտիստը համերգային երեկոն ավարտեց «Մարջանջա» երգով: Բոլոր ներկաները պարում էին, ձայնակցում նրան: Շուֆուտինսկին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և խոստացավ վերադառնալ, եթե երկրպագուները ցանկանան:

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса