Մոցարտ ու Կոմիտաս՝ երկու վիթխարի բժիշկ
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում, մարտի 28-ին հանդես կգան հայազգի դաշնակահարուհի Զարա Համբարձումյանն ու ՌԴ վաստակավոր արտիստուհի Մարիա Ֆեդոտովան, ով ֆլեյտա է նվագում։ Դուետի համերգային ծրագիրն է «Մոցարտ-Կոմիտաս»։
Ներառված են Մոցարտի սոնատները եւ չորս երգ Կոմիտասից։ «Մոցարտ եւ Կոմիտաս։ Ոչ մի վայրկյան իսկ չեմ մտածել, որ մենք հանդես կգանք միասին անկրկնելի Զարա Համբարձումյանի հետ առաջին անգամ՝ Մոսկվայում, մեզ համար շատ թանկ «Նիկո» պատկերասրահում։ Մենք օգնության ենք կանչել երկու հսկաների, երկու տաղանդների ու գալակտիկաների, որոնք շարունակում են էներգիա հաղորդել նաեւ այսօր՝ ներկայիս ապրողներին, որ չափազանց խոցելի ենք դարձել ու կանգնած ենք մշակութային ու պատմական ահռելի փոփոխությունների շեմին։
Մոցարտն ու Կոմիտասը, որպես երկու վիթխարի բժիշկներ, ի վիճակի են ապաքինելու ցանկացած տկարություն եւ միավորվելով, ստեղծում են բացարձակ գեղեցկություն ու իմաստություն, որը հատուկ է իրական արվեստին»,- նշել է Ֆեդոտովան, համեմատելով եւ նույն հարթության մեջ դնելով Մոցարտին ու Կոմիտասին։




















































