Ազգությամբ հա՞յ է, թե՞ շվեդ այս տարվա եվրատեսիլյան երգի հեղինակը. Գոհար Գասպարյանի հարցադրումը
ФОТО
Style.news.am-ը գրում է.
Եվրատեսիլ 2016–ին Հայաստանը ներկայացող Իվետա Մուկուչյանի երգն ընտրված է. երգչուհին արդեն սկսել է ձայնագրման գործընթացը: Գաղտնիք չէ, որ Իվետան իր տված բազում հարցազրույցներում կոչ էր արել բոլոր երգահաններին՝ աշխարհի տարբեր ծայրերից, երգեր ուղարկել: Իվետան eurovision.de գերմանական կայքին պատմել էր, որ շատ առաջարկներ է ստացել՝ հատկապես հենց Շվեդիայից, սակայն դա նաեւ չի խանգարել իրեն ինքնուրույն երգեր գրել եւ համագործակցել հայ կոմպոզիտորների հետ:
Վերջին մի քանի օրերին երկրպագուներն արդեն անհամբերությամբ սպասում են, թե երբ պատրաստ կլինի Հայաստանը Եվրատեսիլ 2016–ում ներկայացնող երգը: Իսկ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Instagram-ի իր էջում հարցադրում է կատարել.
«Ինչ եք կարծում ազգությամբ հա՞յ է, թե՞ շվեդ մեր այս տարվա եվրատեսիլյան երգի հեղինակը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհար Գասպարյանը տեղեկացրել էր, որ երգն ու տեսահոլովակը երկրպագուների դատին կհանձնվի միասին: Իսկ Իվետան նշել էր, որ ստեղծագործությունը կլինի անգլալեզու, միջին տեպից անցումով ռիթմիկ տեմպի, այսինքն՝ բալլադ չի ներկայացնելու:
- See more at: http://style.news.am/arm/news/28172/azgutyamb-hay-e-te-shved-ays-tarva-evratesilyan-ergi-hexinaky-gohar-gasparyani-harcadrumy.html#sthash.A3Ibwykl.dpuf




















































