Հանդերձարանում աշխատող դպրոցականն ավելի քան 100 մարդու դուրս է բերել «Կրոկուս Սիթի Հոլից» (տեսանյութ)
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կրոկուս Սիթի Հոլ»-ի հանդերձարանում աշխատող դպրոցականը կարողացել է օգնել ավելի քան 100 մարդու լքել այրվող համերգասրահը։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Պատանու անունն Իսլամ է, նա 15 տարեկան է։ Նրա խոսքով՝ աշխատանքի սկսվելուց առաջ հրահանգներ են տրվել արտակարգ իրավիճակների դեպքում, և ինքը խստորեն հետևել է այդ հրահանգներին, երբ սկսվել է միջադեպը։ Հրաձգության և դրան հաջորդած հրդեհի ժամանակ Իսլամը կարողացել է ցնցված ամբոխին դուրս բերել նեղ միջանցքով դեպի «Էքսպո»-ի տաղավար, այնուհետև սպասարկման տարածքով՝ դեպի փողոց:
«Ազատ ժամանակ տղան փող է վաստակում հանդերձարանում և ֆուտբոլ խաղում «Սպարտակի» մանկական թիմում»,- ասվում է հրապարակման մեջ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



