Վրաստանից չգրանցված դեղեր են բերվում Հայաստան.բա որ ադրբեջանցիները թույն լցնեն՝ ի՞նչ է լինելու (տեսանյութ)
ВИДЕО«2015 թվականի առաջին կիսամյակում դեղարտադրությունն աճել է 32 տոկոսի չափով, իսկ արտահանումը՝ 26 տոկոսի չափով»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Ինչ վերաբերում է հայկական դեղերին, ապա դրանք Սամվել Զաքարյանի խոսքով, որակով չեն զիջում արտասահմանյան դեղերին, իսկ գնային առումով ավելի էժան են.
«Թե՛ Հայաստանում արտադրված, թե՛ ներմուծված դեղերը նույն փորձագիտությունն են անցնում, ապա նոր թույլատրվում է վաճառքը: Այսքան տարվա ընթացքում դեռ չի եղել մեկ դեպք, որ տեղական արտադրանքը վատ արդյունքի հանգեցնի: Մարդիկ մտածում են, որ դրսի դեղն ավելի լավն է, նման բան չկա, պարզապես տարբեր օրգանիզմիների նույն դեղը կարող է տարբեր կերպ ազդել»,-նկատեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահը:
Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



