ԵՄ-ն կարող է հուլիսին Ուկրաինային փոխանցել ՌԴ ակտիվների եկամուտը. Bloomberg
ЭКОНОМИКАԵվրամիությունն աշխատում է այն օրինագծի վրա, որը հնարավորություն կտա Ուկրաինային փոխանցել ՌԴ սառեցված ակտիվների եկամուտը հուլիսին, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով փաստաթղթին։
ԵՄ-ն նախատեսում է սառեցված հաշիվների շահութահարկ մտցնել եւ ստացված միջոցները՝ մոտ 3 մլրդ եվրո տարեկան, տրամադրել Ուկրաինայի համար զենք գնելուն։
Օրինագծի համաձայն՝ եկամուտների մի մասը տարեկան երկու անգամ կփոխանցվի Խաղաղության եվրոպական ֆոնդին, որից վճարվում են Կիեւի ռազմական օգնության մատակաարումները, ինչպես նաեւ Ուկրաինայի աջակցության ֆոնդին։ Մյուս մասը կմնա կենտրոնական դեպոզիտներում՝ ծախսերը ծածկելու համար, եթե ռիսկեր առաջանան։
Ինչպես նշել է գործակալությունը, փաստաթղթի նախագծին պետք է հավանություն տան ԵՄ բոլոր անդամները։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



