50-ից ավելի մարդ է վիրավորվել Սարդինիա կղզու Կալյարի քաղաքում մետրոյի գնացքների բախման հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕ57 մարդ Է հոսպիտալացվել Սարդինիա կղզու Կալյարի քաղաքի արավարձանում մետրոյի երկու Էլեկտրագնացքների ճակատային բախման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իտալական ANSA գործակալությանը: Տուժածների մեծ մասը դպրոցականներ են, որոնք գնում Էին պարապմունքների, նրանք բոլորը ծեծվածքներ ու թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ավելի լուրջ վերքեր են ստացել երկու գնացքների մեքենավարները: Առգրավվել են շարժակազմերի «սեւ արկղերը»: Ենթադրվում Է, որ չի գործել ուղեսլաքը, եւ գնացքները միմյանց ընդառաջ են ընթացել միակ երկաթուղագծով: Բախումը տեղի Է ունեցել գետնուղուց դուրս՝ «Առեւտրային կենտրոն» կայարանի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



