Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
2008-12թթ-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը (ռազմարվեստի պատմաբան Սուրեն Մարտիկյանի գլխավորությամբ) պատրաստել և հրապարակել էր «Մեր հաղթանակները» վերնագրով քառահատորյակ:
Նախաձեռնության նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայաստանի հարուստ ռազմական պատմությունը (եթե ճիշտ եմ հիշում` 300-ից ավելի մեծ ու փոքր հաղթանակներ):
«Մեր հաղթանակները» գրքի հատորներն ընդգրկում են հայոց պատմության հնագույն շրջանից մինչև Արցախյան պատերազմում արձանագրված հաղթանակները:
Այն ընդգրկում է IV-Xդդ. պարսկական և արաբական գերտերությունների դեմ մղած պայքարում մեր բանակի տարած հաղթանակների համառոտ նկարագրությունը: XI-XIIIդդ. Հայոց Բագրատունիների թագավորության, հայկական իշխանությունների և Կիլիկյան թագավորության օտար նվաճողների դեմ մղած պայքարում տարած հաղթանակների նկարագրությունը : 1720-ական թթ. Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի հաղթանակների նկարագրությունը և այլն: Հատուկ տեղ է հատկացվում ինչպես ֆիդայական շարժմանը, այնպես էլ հայ ժողովրդի մասնակցությանը թուրքական և պարսկական տիրապետության դեմ ծավալված պատերազմներին ու երկու աշխարհամարտերին:
Կրկին գալիս հանգում ես պարադոքսին, թե ինչպե՞ս է այսքան հերոսական հաղթական պատմություն, բազմադարյա մշակույթ և յուրօրինակ ինքնություն ունեցող հինավուրձ ժողովուրդը` մեծ Հայրենիքից վերածվել փոքրիկ ու բզկտված մի կտոր լեռնաշխարհի:
Երևի թե մեր ժամանակների նման կռվող տղերքը` հաղթել են, երկիր պաշտպանողները` պահել ու շենացրել են, հետո հող հանձնողները`եկել ու հանձնել են, փող աշխատողները` ինչպես միշտ փողի գերի են եղել, արտագաղթողները` թողել փախել են, դավաճաններն էլ` մնացել են անպատիժ:
Էլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ դավաճանած ու երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն, 21-րդ դարում, Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն:
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



