Ереван, 12.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Անջատող միություն. Հայաստանի իշխանությունները փլուզում են հարաբերությունները. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iz.ru-ն «Անջատող միություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանությունները վերջերս բավականին հաճախ են շեշտում, որ դիտարկում են իրենց արտաքին քաղաքականության վերանայման տարբերակներ, այդ թվում՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորություն։ «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դեռ վերջնական որոշում չեն կայացրել, դեռ շարունակվում են քննարկումները բոլոր այն ռիսկերի շուրջ, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու երկար գործընթացի մեջ մտնելու արդյունքում։ Սակայն դա չի նշանակում, որ եթե Հայաստանը սահմանափակվի միայն ԵՄ-ի հետ մի շարք ոլորտներում համագործակցության խորացմամբ, ապա դա կհանգեցնի հայկական կողմի ակտիվացմանը Ռուսաստանի կամ Ռուսաստանի հետ առնչվող նախագծերում», - iz.ru-ին ասել է Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Քաղաքական գործչի խոսքով, Մոսկվայի հետ կապված որոշակի ինտեգրացիոն նախագծերում Երևանի ակտիվությունը կամ պասիվությունը պայմանավորված է տարբեր գործոններով։ Միևնույն ժամանակ, այդ հարաբերությունների ընդհանուր վեկտորն ակնհայտորեն չունի դրական դինամիկա։ «Եվրամիության կողմից իրականացվող տարբեր քայլերը պետք է դիտարկվեն մեկ ընդհանուր փաթեթի մեջ, և դեռ պարզ չէ, թե Հայաստանն այդ ուղղությամբ որքան հեռու կգնա և ինչն է զիջելու կամ հրաժարվելու հանուն դրա»,- հավելել է Աբրահամյանը։

Իսկապես, Հայաստանի իշխանությունները փլուզում են հարաբերությունները Մոսկվայի հետ անվտանգության հարցերում՝ չկպչելով փոխգործակցության տնտեսական մասին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին։ Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը գնալով ավելի է սրվում, և դա՝ հենց հանրապետության ղեկավարների դրդմամբ։ Օրինակ՝ Փաշինյանը հայտարարել է, որ «կան հակասություններ, եթե Հայաստանի ինքնիշխան տարածքը «կարմիր գիծ» է ՀԱՊԿ-ի համար, ապա պետք է ցույց տա, թե, իր ընկալմամբ, որն է Հայաստանի ինքնիշխան տարածքը, և այսօր այդ հարցն է «սեղանին»»: Այս տարաձայնությունների ֆոնին Հայաստանում ավելի ու ավելի են խոսում Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու մասին։

«Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ կա նաև ԵՄ անդամակցության գաղափարը»,- թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այս ուղղությամբ խորհրդանշական քայլերից էր Հայաստանի դիմումը Ռուսաստանի Դաշնությանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցով։

Երևանը ենթադրում է, որ ռուս սահմանապահները Զվարթնոցում կծառայեն մինչև օգոստոսի 1-ը։ «Հայտարարությունը, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների կարիք այլևս չկա, բավականին խորհրդանշական է և Երևանի կողմից բացատրություն է պահանջում։ Ինձ թվում է, որ դա ավելի կարևոր ազդանշան է, քան ՀԱՊԿ-ին մասնակցության կասեցումը։ Սահմանապահների մասին քննարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի կողմից երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը կարող է վերանայվել դեպի վատը»,- iz.ru-ի հետ զրույցում ասել է ՄԳԻՄՕ-ի Կովկասի բաժնի ղեկավար Վադիմ Մուխանովը։

Երևանի այս և մի շարք այլ քայլեր ևս բարձրացնում են Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հիպոթետիկ ծրագրերի հարցը, սակայն պատգամավոր Աբրահամյանը պնդում է, որ այդ հարցը երկրի հանրային դիսկուրսում չկա։ Միևնույն ժամանակ, «շատերը դիտարկում են Հայաստանի շարժը դեպի ԵՄ՝ ՀԱՊԿ-ից դեպի ՆԱՏՕ շարժմանը զուգահեռ»։ «Սակայն դրանք առանձին գործընթացներ են, որքան էլ փոխկապակցված լինեն աշխարհաքաղաքական տեսանկյունից»,- ասել է հայ քաղաքական գործիչը։

«Երևանը ձգտում է վերանայել իր պետության արտաքին քաղաքականության՝ գոյություն ունեցող ճարտարապետությունը։ Միևնույն ժամանակ, նա լուծում է նաև զուտ մարտավարական խնդիրներ՝ կապված արևմտյան գործընկերներին հավատարմություն ցուցաբերելու կարճաժամկետ մտադրությունների հետ և, գոնե խորհրդանշական մակարդակով, նախանշելու է քայլեր, որոնք կհեռացնեն պաշտոնական Երևանը Մոսկվայից,- ասել է քաղաքագետ և փորձագետ Անդրեյ Արեշևը iz.ru - ին,- բայց դեռ 1990-ականների սկզբին կար Ռուսաստանից հեռանալու խոր գիծ, ինչը որոշակիորեն սառեցվեց Ղարաբաղյան հակամարտությամբ։ Բայց 2020-ականների սկզբի իրադարձություններից հետո իրավիճակը փոխվել է, և մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու նոր փորձ, ինչին աջակցում է Փաշինյանի թիմի համապատասխան կադրային կազմը»։

Առայժմ, քանի դեռ գործնական մակարդակում ԵՄ-ին ինտեգրվելու մասին խոսք չկա, Հայաստանն ակտիվորեն կապեր է հաստատում առանձին եվրոպական երկրների հետ, ուշադրություն է հրավիրել Վադիմ Մուխանովը, դա տեղի է ունենում Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության նվազման և եվրոպական երկրների հետ համապատասխան հարաբերությունների ավելացման միջոցով։

«Ուշադրություն է գրավում նաև Հայաստանի մեծ ներգրավվածությունը տարածաշրջանում իր հարևանների հետ կապեր հաստատելու գործում։ Երևանի գործողությունների մեծ մասը պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով, Հայաստանը փորձում է ինտեգրվել Թուրքիայի և Ադրբեջանի լոգիստիկ և այլ նախագծերին»,նշել է Անդրեյ Արեշևը։ Բայց դա դժվար թե ազդի եվրասիական ինտեգրացիոն ասոցիացիաներին Երևանի մասնակցության վրա, այդ մասին ասում են և՛ ռուս, և՛ հայ փորձագետները։ «Խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ-ին մասնակցելու մասին է, այդ միությունն իրական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։ Իսկ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ոչ մի կտրուկ քայլ չի անի տնտեսական ճնշման ուղղությամբ, քանի որ դա չի համապատասխանում առաջին հերթին հենց Մոսկվայի առևտրատնտեսական շահերին»,- ամփոփել է Արեշևը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный оператор