ՀՀ ղեկավարությունը ինքն է Թուրքիային ու Ադրբեջանին լիարժեք թողություն տվել․ Արտակ Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը
1918թ. մայիսի 11-ին, ֆիլանտրոպ և գործարար Կլեվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակում գրել է «...Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը` նրա մեղքերին թողություն տալն է: Ձախողում` որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են»:
Հետևություններ չենք անում ու դասեր չենք քաղում: Այսօր էլ բոլորը երկրները պատրաստ են Թուրքիայի ու Ադրբեջանի մեղքերին թողություն տալ, որովհետև ՀՀ ղեկավարությունը ինքն է Թուրքիային ու Ադրբեջանին լիարժեք թողություն տվել:
Եղել են ժամանակներ, երբ բանականությունն ու արժանապատվությունը կորցրած ժողովուրդներին անգամ Աստված չի ցանկացել փրկել:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



