Ինչպիսի պայուսակներն են նորաձեւ 2016-ին (լուսանկարներ)
ФОТОՊայուսակը կանացի գլխավոր աքսեսուարն է։ Եւ նորաձեւությանը հետեւող յուրաքանչյուր կին գիտի, որ իր զգեստապահարանում պետք է առնվազն 5 պայուսակ լինի՝ տարբեր կերպարներն ամբողջացնելու համար։ Ահա թե որ տիպի 5 պայուսակներն են այս տարի նորաձեւ։
Պայուսակ-դույլ

Այսպիսի պայուսակներն իդեալական են նրանց համար, ովքեր սիրում են ամեն ինչ իրենց հետ կրել։ Չնայած մեծ չափերին, այս տիպի պայուսակները նրբաճաշակ են։ Նոր պորտֆել Դասական պորտֆել հիշեցնող պայուսակներն այս տարի նորաձեւ չեն, սակայն նրանց փոխարինման են գալիս փուփ հիշեցնող պայուսակները՝ նոր պորտֆելները։ Մինիմալիստական դիզայնով այս պայուսակները հարմար են աշխատանքային հանդիպումներին։
Շոփփեր


Այս պայուսակը եւ նորաձեւ է, եւ տարողունակ։ Օրինակ, դրանում հանգիստ կտեղավորվի նոթբուքը։ Աշխատանքային պայուսակ Օֆիսային աշխատանք ունեցող աղջիկների համար այս պայուսակը հիանալի տարբերակ է։ Դասականի ու ժամանակակից ոճի համադրությունն այն անչափ նորաձեւ է դարձնում։
Երկար բռնակով պայուսակ


Նման պայուսակները շատ տարածված են նորաձեւ աղջիկների շրջանում։ Դրանք սազում են գրեթե բոլոր կերպարների հետ, փոքրիկ են, բայց տարողունակ՝ հեռախոսի ու կոսմետիկայի համար հաստատ տեղ կգտնվի։
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



