Թուրք տեքստիլագործները իրենց արտադրանք Ռուսաստան են ուղարկում ադրբեջանականի անվան տակ
ОБЩЕСТВОՌուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանվելուց հետո թուրքական որոշ տեքստիլային ձեռնարկություններ խնդիրներից խուսափելու համար սկսել են Made in Turkey պիտակավորումը փոխել Made in Azerbaijan:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Fashion United պարբերականը:
Օրինակ` Թուրքիայի տեքստիլ արդյունաբերության կենտրոն հանդիսացող Էգեյան շրջանի տեքստիլագործներն սկսել են օգտագործել Made in Azerbaijan կամ Made in Iran պիտակներ:
Թուրքիայի մոդայի եւ պատրաստի հագուստի ֆեդերացիայի նախկին ղեկավար Նեդիմ Օրունը պատմել է, որ ներկայում թուրքական արտադրողների արտադրանքը ռուսաստանյան շուկա մատակարարվում է Ադրբեջանի կամ Իրանի միջոցով:
1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



