Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել տարբեր ոլորտների մի խումբ հանրային կին գործիչների հետ․ Իվետա Տոնոյան
БЛОГԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել տարբեր ոլորտների մի խումբ հանրային կին գործիչների հետ։
Քննարկվել են մեր պետությանը և հասարակությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ, հանրային կյանքում կանանց ներգրավվածության մեծացման կարևորությունը։
«Չափազանց կարևոր է, որ կանայք ակտիվ մասնակցություն ունենան ներհանրային հաշտության վերականգնման գործին։ Ձեր հմայքով, ձեր ներողամտությամբ, ձեր խորաթափանցությամբ դուք կարող եք մեծապես նպաստել մեր հասարակությանը վերականգնել փոխադարձ հարգանքը, մի կողմ թողնել թշնամանքը։ Այս թշնամանքը ամենամեծ վտանգն է մեր երկրի համար»- ասել է Գագիկ Ծառուկյանը։
Քննարկման ավարտին Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է կանանց միամսյակի առթիվ։ Ի պատիվ հյուրերի կազմակերպվել է տոնական ընդունելություն։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



