Ի՞նչ կապ ունի Հախվերդյանի համերգը` Սեֆիլյանի քաղաքականության հետ
ОБЩЕСТВОՀեղինակ-կատարող, երգահան, կիթառահար, պոետ, հասարակական գործիչ, ժողովրդի սիրելի Ռուբեն Հախվերդյանը համերգ կունենա Բաղրամյան պողոտայում, հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ին,-տեղեկացնում է Past.am-ը: Սրա մասին հայտնել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Ռեժիսորը նշել է, որ երգահանը զանգահարել է իրեն եւ հայտնել տեղեկությունը:
Ռեժիսորը նաև տեղեկացրել է, որ Ռուբեն Հախվերդյանին համերգով հանդես գալու առաջարկն արել է ՀԽ ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը: Պարզ է, որ այս համերգով պահանջատիրական ցույցը նոր թափ ստանալու հավանականություն ունի, սակայն հարկ է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ համերգի նախաձեռնությունը Ժիրայր Սեֆիլյանինն է:
Քաղաքական այս գործիչի` ցույցի մասնակցության վերաբերյալ մի շարք անձանց` հատկապես ոստիկանության կողմից դժգոհություններ էին հնչում այն հիմքով, թե պարոն Սեֆիլյանը փորձում է ցույցը ծառայեցնել իր քաղաքական նպատակների համար:
Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վերջերս հայտարարել էր, թե «Սեֆիլյաններն ու Կիվիրյաններն» աձնական շահ են հետապնդում խաղաղ ցույցից: Իսկ Ո՛չ թալանին նախաձեռնող խմբի մասնակիցները բազմիցս նշում էին, թե նման բազմամարդ ցույց երազում են շատ քաղաքական գործիչներ, և այն կարող է հող դառնալ ոմանց քաղաքական նպատակների համար:
Արուսիկ Տիգրանյան



