Քաղաքաշինության նախարարությունն ազգային պատկերասրահի շենքի քանդման թեման հիվանդ երևակայության արդյունք է համարում
ОБЩЕСТВОԵրևանի Արամի 36 հասցեում գտնվող շենքի փլուզման հարցը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի անվան հետ կապելը հանրությանը հերթական անգամ ապակողմնորոշելու քայլ է, քանզի Ն. Սարգսյանը տվյալ շենքի քանդման թույլտվության հետ որևէ առնչություն չունի, ավելին՝ այդ մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից: Այս մասին «Արմենպրես»- ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ըստ նույն աղբյուրի` ինչ վերաբերում է ազգային պատկերասրահի քանդման վերաբերյալ պարբերաբար հնչող «ահազանգերին», բազմիցս ասվել է՝ նման հարց օրակարգում չկա և չի եղել: «Դա այդ թեման բարձրացնողների հիվանդ երևակայության արդյունքն է»,- համարում են նախարարությունում:
1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



