Փաշինյանը ՌԴ-Արևմուտք գլոբալ պատերազմը բերում է Հայաստան․ Արմեն Ռուստամյան
ПОЛИТИКА«Երբ քո սահմաններից կորուստ ունես, և դու դա չես դնում որպես նախապայման, Ալիևն էլ էնտեղից ինչ ասես ասումա․․․ գոնե ստեղից ասա՝ խաղաղության մասին պետք է սկսել խոսել, երբ ՀՀ սուվերեն տարածքներից Ադրբեջանը զորքերը հանի»,-այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ստորագրվելիք «Խաղաղության պայմանագրին»։
Պատգամավորը նաև հանդես եկավ հարցադրմամբ՝ ինչու՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նույն Ալմա-Աթայի հռչակագիրը չի հիշում․
«Դե թող ասի՝ Ալմա-Աթան արդեն խախտվածա ըստ իրեն, Ալմա-Աթայով գնա բոլորի դռները և ասի՝ եկեք, ապահովեք, որ դուրս բերվեն ադրբեջանական զորքերը Ալմա-Աթայով նախանշված ՀՀ սուվերեն տարածքներից»,- նկատեց Ռուստամյանը։
Նա նաև պատասխանեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Հայաստան հավանական այցի մասին հարցերին.
«Կավելանան լուրջ խոչընդոտներ, շատ լավ էր մեր վիճակը, հիմա էլ դարձել ենք ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմ։ Մեր ամենավատ կանխատեսումները արդարացան, դուրս եկավ, որ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը ՌԴ-Արևմուտք գլոբալ պատերազմը բերում է Հայաստան։ Արևմուտքը փորձում է ընդլայնել հակառուսական ճակատը, և հիմա դա ընդլայնվում է մեզնով, իսկ դա կործանարար է լինելու Հայաստանի համար»,- այսպիսի պնդմամբ հանդես եկավ Ռուստամյանն իր խոսքը եզրափակելիս։
1
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
2
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»
5
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им



