Հայաստանը կանգնած է ծանր իրադարձությունների շեմին, որի հեղինակները թքած ունեն մեր քաղաքացիների կյանքի և ունեցվածքի վրա. Արտակ Զաքարյան
БЛОГ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Մի քիչ վստահեք էլի մեր քաղաքական դիրքորոշմանը”: Սա Ալենի այսօրվա խնդրանքն էր ՀՀ լրագրողներին, որոնք ակնհայտորեն պատրաստ չէին ընդունել Ալենի բացահայտ մանիպուլյացիաները: Ինչպե՞ս վստահեն դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող, քաղաքական ցինիզմի անգերազանցելի ապիկարներին, ովքեր երկիրը հասցրել են ողբերգության ու միջազգային մուրացիկության: Իր հայրենի Ակնաից (Աղդամ) խրոխտ լուսանկարներ հրապարակած, բանակցային փոխզիջումները մերժող, իսկ հիմա հայկական Արցախն ու Հայաստանի ապագան ուրացող ԱԺ նախագահի աթոռին կցված կերպարը՝ խնդրում է վստահել իրենց դիրքորոշմանը:

Հայաստանը կանգնած է ծանր իրադարձությունների շեմին, որի հեղինակները թքած ունեն մեր քաղաքացիների կյանքի և ունեցվածքի վրա: Այնպես ինչպես չեն մտածել արցախահայության կյանքի և ունեցվածքի մասին: Նիկոլի իշխանության տերերն ունեն իրենց հստակ շահերը, որոնց համար Արցախն ու Հայաստանը պատրաստ են զոհաբերել:
Նիկոլը, Ալենը և մյուսներն ընդամենը քաղաքական կատարածուներ կամ վարձկաններ են այդ հարցում: Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունների ֆոնի վրա, հակառուսականություն սերմանելով՝ հերթական “քաղցր թույնն” են լցրել Հայաստանի քաղաքացիների թեյի բաժակի մեջ: Իսկ սրանք, այդ բաժակը հեռանելու փոխարեն՝ վարպետորեն խառնում և հրամցնում են հայ ժողովրդին:
Հայաստանի շահերի, տարածքների և հայ զինվորի արյան հաշվին իշխանություն պահելու առևտուր անողները՝ չեն կարող գիտակից քաղաքացիների մոտ վստահություն ունենալ:
Հ.Գ.
Իշխանությունների վերջին շրջանի տարբեր հայտարարությունների տողատակերից կարելի է ենթադրել, որ առաջիկայում, սահմաններում կազմակերպված ռազմական գործողություններ կարող են լինել: Մեղավորն ինչպես միշտ կլինեն նախկինները, ռուսները, և բանակային ստորաբաժանումները:

1
Армения должна углублять связи с РФ, Ираном и Индией во всех сферах: «Паст»
2
Пашинян хочет предать забвению Геноцид? «Паст»
3
Серж Саргсян: Власти Армении не смогут отказаться от Декларации от независимости
4
Представители малого и среднего бизнеса вновь провели акцию протеста в Ереване
5
Проблемы Никола Пашиняна снаружи, внутри и..... «более внутри»: «Паст»