Դեռահաս աղջիկները դաժան ծեծի են ենթարկել 16-ամյա աղջկան ու տեսանյութը տեղադրել համացանցում (տեսանյութ 18+)
ОБЩЕСТВОՌԴ-ում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ 17 եւ 18 տարեկան աղջիկները դաժան ծեծի են ենթարկել իրենց ընկերուհուն եւ ծեծի տեսանյութը տեղադրել համացանցում։ Կարսունսկի տեխնոլոգիական տեխնիկումի ուսանողուհիները իրենց համակուրսեցու վրա են հարձակվել ուսանողական հանրակացարանի զուգարանում ու նրան դաժանաբար ծեծել, իբր նրա համար, որ աղջիկը ոջիլով է վարակված։ Այդ ամենը նկարահանել է նրանց կուրսեցի Մաքսիմը, երիտասարդը ընթացքում մեկնաբանություններ է արել՝ միջամտելու փոխարեն։
Սվետլանան, Իրինան եւ Օլգան հարձակվել են 16-ամյա Աքսանայի վրա եւ ոտքերով հարվածել նրա գլխին, հետո փորձել են գլուխը զուգարանը մտցնել։
Երբ տեսանյութը համացանցում է հայտնվել, ոստիկանները սկսել են ստուգումներ անցկացնել ու քրեական գործ են հարուցել։ Տուժած աղջկա մասին հայտնի է, որ նա մանկատանն է մեծացել, դեպքից հետո բժիշկները ստուգել են աղջկան ու պարզել, որ նա ոջիլով վարակված չէ։ Իսկ հանցագործ աղջիկները հայտնի են իրենց վատ պահվածքով, նրանք այժմ ոստիկանությունում են։









