Դրամական պարգևներ՝ Գյումրու արվեստի և երաժշտական դպրոցների դափնեկիր երաժիշտ-կատարող աշակերտներին
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գյումրու ավագանու փետրվարի 13-ի որոշմամբ դրամական պարգևներ կստանան արվեստի և երաժշտական դպրոցների դափնեկիր երաժիշտ-կատարող աշակերտները և նրանց ուսուցիչները։
Գյումրու ավագանին կողմ քվեարկեց համայնքի արվեստի ու երաժշտական դպրոցներում սովորող, հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոներում 2023 թվականի ընթացքում մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած աշակերտներին և նրանց ուսուցիչներին դրամական պարգևների արժանացնելու մասին որոշման նախագծին։ 2023 թվականին հանրապետական ու միջազգային ստուգատեսներում մրցանակի է արժանացել 42 աշակերտ և 27 ուսուցիչ: Ի դեպ, նախորդ տարի դրամական պարգևների է արժանացել 33 աշակերտ և 14 ուսուցիչ։
Գյումրու ավագանին նաև կողմ քվեարկեց «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը և «Մտորումների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպությանը նվիրատվություն հատկացնելու մասին որոշումներին։
Որոշում ընդունվեց նաև սոցիալապես անապահով 137 անձի դրամական նվիրատվություն տալու մասին, որի ընդհանուր գումարը կազմում է 1 մլն 500 հազար դրամ։




















































