Ереван, 03.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Ոսկեդարի Հայ գրականության առեղծվածը

КУЛЬТУРА

Գրականագետ, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը Երևանի պետական համալսարանում սկսել է նոր դասընթաց` «Կերպարակերտումը Ոսկեդարի հայ գրականության մեջ», որ բացառիկ կարևորություն ունի հայ ինքնության արդիական մեկնության առումով: Ներկայացնում ենք դասընթացի  ներածական դասախոսությունը:

 Պատմագրական այն ժամանակահատվածը, որ հայ բանասիրության մեջ ընդունված է Ոսկեդար անվանել, որքան հիացմունքի արժանի, նույնքան էլ բարդ է և որոշ իմաստով առեղծվածային: Մի կողմից մշակույթի և գիտության աննախադեպ այդ վերելքն իր բացատրությունն ունի, մյուս կողմից գեղարվեստական կոթողների, իսկական իմաստով գլուխգործոցների աննախադեպ առատությունը ծնում է բազում հարցականներ` ինչպե՞ս է հնարավոր գրերի գյուտից անմիջապես հետո հասնել ամենատարբեր ոլորտներում գիտական և գեղարվեստական այն կատարելության, որ իսկական իմաստով դեմքն է հայ Ոսկեդարի: Նման վերընթաց դժվար է ցույց տալ որևէ այլ գրականության կամ մշակույթի ոլորտում:

Սա մի ժամանակահատված է, երբ  ոչ միայն ստեղծվեցին հայոց գրերը, այլև ձևավորվեց ու բուռն զարգացում ապրեց հայ նոր մատենագրությունը։ Թարգմանական գրականության կողքին` ինքնուրույն նոր գրականություն՝ պատմագրություն, փիլիսոփայություն, սրբախոսություն (վարք և վկայաբանություն), բանաստեղծություն, շարականններ։ Ամենից ընդգրկուն բաժինը իհարկե պատմագրությունն է` Ագաթանգեղոս, Բուզանդ, Եղիշե, Ղազար Փարպեցի, Մովսես Խորենացի`  մեծ անհատականություններ, որ  մեկը մյուսին շարունակելով, գրել են 3-5-րդ դարերի հայոց պատմությունը։

Փորձելով պարզել այս աննախադեպ մշակութային վերելքի առեղծվածը, մեծանուն բանասեր Երվանդ Տեր-Մինասյանն իր արժեքավոր ուսումնասիրության հենց սկզբում նկատում է. «Հինգերորդ դարի ամբողջ շարժումն ու հայոց գրականության ծագումն ու զարգացումն ըմբռնելու համար մենք պետք է մի փոքր հեռվից սկսենք» (Ե. Տ.-Մինասյան, 3):

Անվանի գիտնականի օրինակին հետևելով` մենք էլ սկսենք հեռվից` նախորդ` չորրորդ դարի  դարի առանցքային դեպքերից ու դեմքերից:

ԵՎ ԱՅՍՊԵՍ, Ի՞ՆՉ ԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՆԱԽԸՆԹԱՑ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՈՒՄ

301 թվական`  Հայոց Տրդատ III Մեծ (287-330) արքան քրիտոնեությունը հռչակում է պետական կրոն:

Հայոց արքա Խոսրով II Կոտակը (330-338) հիմնում է Դվինը և Խոսրովի արգելանոց անտառները:

Արշակ II (350-368)` հիմնեց Արշակավանը, հզորացրեց երկիրը: Զենքով չհասնելով հաջողության, Շապուհը Տիզբոն հրավիրեց Արշակին և Վասակ Մամիկոնյանին, նենգորեն կալանավորեց և սպանեց նրանց: Հայոց թագուհի Փառանձեմն ամրացավ Արտագերս ամրոցում, 14 ամիս հերոսաբար դիմադրեց` թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, բայց ի վերջո սովի և համաճարակի պատճառով Արտագերսը հանձնվեց թշնամուն, իսկ հայոց թագուհուն պարսիկները տանջամահ արեցին: Արշակավանը կործանեցին հայ նախարարները պարսից օգնությամբ:

Պապ Արշակունին (369-374) 371 թ. Ձիրավի հերոսական ճակատամարտում ջարդեց պարսկական զորաբանակը: Բացառի էին Պապի բարենորոգումները` նա փակեց կուսանոցները, կրճատեց եկեղեցու հողային կալվածները և եկեղեցու օգտին գանձվող հարկերը, սահմանափակեց հոգևորականության իրավունքները... և զոհ դարձավ դավադրության:

Հաջորդը` դրածո Վարազդատ թագավորը (374-378) ապրել և կրթվել էր Հռոմում, վարում էր կտրուկ վճիռներից խուսանավման  քաղաքականություն, մինչդեռ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը Պարսկաստանին դիմակայելու միջոց էր համարում Մեծ Հայքում հռոմեական զորքերի կենտրոնացումը: Վարազդատն սպանել տվեց Մուշեղին, իսկ հետո... փախավ Հռոմ:

Ողբերգության առաջին արարը` Հռոմեա-պարսկական բանակցությունների արդյունքում 387 թ. Մեծ Հայքը բաժանվեց` արևմտյան (հռոմեական) և  արևելյան (պարսկական) մասերի:

Հռոմը վերացրեց Հայկական թագավորությունը, իսկ արևելյան մասում թագն անցավ Վաղարշին (389-414), ում տրվեց Վռամշապուհ անվանումը: Վերջինս բարեկամական կապեր հաստատեց արքունիքի հետ և քառորդ դար խաղաղությամբ կառավարեց երկիրը, որով էլ պայմանավորավեց ՀԱՅՈՑ ՈՍԿԵԴԱՐԸ:

404-405 թթ. – Հայոց գրերի գյուտը Մեսրոպ աշտոցի կողմից:

 Վռամշապուհի որդի Արտաշեսին (422-428) պասկասեր նախարարների ամբաստանությամբ և պահանջով տապալեցին 428 թվականին, որով և վերջ տրվեց Հայոց թագավորության` և Հայաստանը հռչակվեց մարզպանություն:

Ի՞ՆՉԸ ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑԱՎ ԱՅՍ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ

Շատերը` անցյալում և հիմա մեղավոր են ճանաչում նոր կրոնի` Քրիստոնեության մուտքը Հայաստան: Այն էլ` բռնի: Այն էլ` աշխարհում առաջինը:

Սակայն ինչպե՞ս բացատրել, որ նույն կրոնը շատ երկրների բարգավաճում բերեց, իսկ հայերին` պատուհաս:

Պատճառն ուրեմն պիտի այլ տեղում փնտրել:

Միաժամանակ չի կարելի անտեսել կարևոր մի իրողություն` հին այդ աշխարհում, ուր ամեն բան քանդվում էր, վերանում էին երկրներ ու ազգեր, հայ ազգն ապրեց, դիմացավ, արարեց:

Երվանդ Տեր-Մինասյանը գրում է.

«Սակայն մյուս կողմից՝ չպետք է մոռանալ նաեւ այն, որ ճակատագրական դեպքերի պատճառ հանդիսացող քրիստոնեությունն էր, որ կարողացավ ապահովել հայ ժողովրդի անկախ եւ ինքնուրույն գոյությունը՝ հակառակ կանգնելով զրադաշտականության եւ հետագայում իսլամին, մինչդեռ եթե հայերը քրիս- սանձություն չընդունեին եւ կրոնով ու պետականությամբ` միանային պարսիկների հետ, այդ իրողությունն ամենայն հավանականությամբ կտաներ դեպի ձուլում իրանացիների հետ եւ հայ ժողովուրդը կդադարեր իբրեւ ազգային միավոր գոյություն ունենալուց» (Ե. Տ.-Մինասյան, 7):

«ՀԱՅԵՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԵՎ ԱՆՈՒՆՈՎ ՄԻԱՅՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԷԻՆ ԴԱՐՁԱԾ, ԲԱՅՑ ՇԱՏ ԿՈՂՄԵՐՈՒՄ ԴԵՌ ԻՇԽՈՒՄ ԷՐ ՀԻՆ ՀԱՎԱՏՔԸ»

Մանուկ Աբեղյանը նկատում է, որ Քրիստոնեությունը մեր երկիր մտավ երկարատև խաղաղության մի շրջանում, որ հաստատվել էր մեր հարևանների` հռոմայեցիների և պարսիկների միջև: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ սերտորեն հարաբերվել հունական բարձր մշակույթի հետ: Մի կարևոր հավելում ևս, որ անում է Աբեղյանը. «Հայերը պաշտոնապես և անունով միայն քրիստոնյա էին դարձած», բայց շատ կողմերում դեռ իշխում էր հին հավատքը:

Ազգային  խնդրի առումով  ավելի կարևոր էր քաղաքական կողմնորոշման հարցը: Մենք անուշադրության էինք մատնել մեր ներսը, հարաբերությունները նույն ազգի ներսում, որ ինչպես միշտ անտեսում ենք` դրանք անկարևոր համարելով և չարաչար տուժում դրա հետևանքով: Ահա ինչու վիճակը գնալով ծանրանում էր` ինքնուրույնություն և քաղաքական անկախություն հաստատելը կամ ապահովելը դառնում էր գրեթե անհնար: Չորրորդ դարի քաղաքական վայրիվերումներին հետևելով մենք պարզ տեսնում ենք, որ հնարավորությունների վեկտորը սրընթաց իջնում է վար` չունենք պետական այնպիսի զորեղ դեմք, որ կարողանա համախմբել ազգը, մեզ դարձնի կուռ մի բռուցք, կամ այլ խոսքով` ԱԶԳ ԲԱՆԱԿ: Դրան զուգահեռ զորեղանում են թշնամի հարևանները` 387-ին երկիրը մասնատվեց` Հայաստանի առաջին բաժանումը, իսկ 428-ին եղավ հայոց պետականության վախճանը: Կարելի՞ էր կանխել աղետը` իհարկե կարելի էր, բայց չկար այդ ամենին ունակ, ուժեղ և հետևողական  քաղաքական առաջնորդ:

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԵԼ ԷՐ ՄԻ  ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴՐՈՒԹՅՈՒՆ

Հունական օրիենտացիա ընդունեին հայերը, թե պարսկական, միեւնույն է, նրանց սպառնում էր ազգային ինքնուրույնության հոգեւոր անկախության լիակատար կորուստ: Առանձնապես զգալի էր հունարեն լեզվի եւ հունական քաղաքակրթության հետ հաղորդակցություն ունենալու արգելքը: Եվ ահա, IV դարի վերջի եւ V դարի սկզբի հայ խոշորագույն գործիչների միտքն ու հոգին զբաղված էր այն հոգսով, թե ինչ միջոցով կարելի է ստեղծված կացությունից դուրս գալ եւ ինքնուրույն կյանք ապահովել հայյոց եկեղեցու եւ ժողովրդի համար:

Բնական էր, որ ստեղծված պայմաններում հայ ժողովրդի նշանավոր ներկայացուցիչները այն եզրակացությանը գային, թե ինքնուրույնություն ու հոգեւոր անկախություն ապահովելու հաստատուն միջոցը ոչ հունական եւ ոչ էլ ասորական օրիենտացիային դիմելն է, այլ սեփական գիր ու գրականություն ստեղծելու միջոցով երկուսից էլ անկախանալը` իհարկե երկուսից էլ ընդունելով այն ամենը, ինչ որ օգտակար էր եւ պիտանի ինքնուրույն կյանքի համար: Այսպիսով, մեծագույն կարիքն ստեղծեց հոգեւոր ազատության լավագույն միջոցը՝ սեփական գիրն ու գրականությունը, և հայկական քրիստոնեությունն ու նրա հետ միասին հայ ժողովուրդը փրկվեց անխուսափելի կորստից» (Ե. Տ.-Մինասյան, 10):

Ո՞վ էր այս գործի նախաձեռնողը: Թերթելով հայ մատենագրության էջերը, կարդալով հայ պատմագիրներին, ընկնում ենք խոր հուսահատւթյան գիրկը` մեր ազգային դեմքերի, իշխանների ապիկար վարքը տեսնելով: Ազգի մեծ ու փոքր կառավարիչները բացարձակ մտահոգված չէին ապագա աղետը կանխելու խնդրով, այլ կարծես ամեն բան անում էին այն մոտեցնելու համար:

Մանուկ Աբեղյանի կարծիքով, երկիրը մշակույթի միջոցով փրկելու նախաձեռնությունը ստանձնեց եկեղեցական դասը. «Ազնվականներն այդ ժամանակ առհասարակ իրենց բարքերով դեռ շատ կոպիտ էին, հետամուտ միայն անձնական շահամոլական խնդիրների, ուսման ոչ մի նշանակու թյուն չտվող: Նրանք ապրում էին առանց զգալու գրի ու գրականության կարիքը, եւ եթե երբեւէ գրավոր պայմանի կամ կալվածագրի պետք ունեին, այդ կատարել էին տալիս այլազգի գրերով ու լեզուներով: Նրանց բավարարում էր իրենց ավանդական բանահյուսությունը, բերանացի վեպերն ու պատմական երգերը եւ իրենց ուրախության ու կոծի բանաստեղծությունը։ Դա նաեւ շինականության հոգեւոր սնունդն էր։ Փ. Բուզանդը (Գ.13) գրում է, թե «Խառնաղանճ բազմութիւն մարդկան ժողովրդոց նախարարացն եւ կամ շինականութեանն» «դեգերեալ մաշէին... ի հնութիւն հեթանոսութեանց սովորութեանց, բարբարոս խուժադուժ միտս ունելով»... եկեղեցականությունը, համեմատաբար ավելի զար- գացած էր եւ իր անձնական փառասիրական ձգտումներից հետո՝ հետզհետե ավելի էր հոգում եկեղեցու համար։ Ուստի ավելի նա կարիք զգաց գրի ու գրականության, քան թե ազնվականությունը, որ չկարողացավ նույնիսկ ազգային անկախությունը պահպանել։ Հայերեն լեզվով գրականությունն ամենից առաջ եկեղեցուն էր հարկավոր պարսկական եւ հունական ոտնձգությունների դեմ աջողությամբ պայքարելու համար» (Մանուկ Աբեղյան, 84-85)։

Որո՞նք են այն գրքերը, որ ընդունված է համարել ոսկեդարյան հայ գրականություն` Աստվածաշնչի թարգմանություն, որ օտարազգի շատ գիտնականներ անվանել են «թագուհի թարգմանությանց», որտեղ ամենքին հայտնի տողերը` «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» քաղված են «Առակաց գրքից»: Հինգերորդ դարի հայ ինքնուրույն գրականության շարքը բացում է Մաշտոցի «Հաճախապատում ճառք»-ը: Ապա` Եզնիկ Կողբացի`«Եղծ աղանդոց», Կորյուն` «Վարք Մաշթոցի», Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, Եղիշե («Վասն Վարդանա և հայոց պատերազմին»), Ղազար Փարպեցի...

ՀԻՇԻՐ, ՈՐ  ՏԵՐԸ  ՏԱՃԱՐԻ ՄԵՋՆ Է` ԱՆՈՐ ԵՐԵՍԻՆ ԱՌՋԵՒ ԼՈՒՌ ԿԵՑԻՐ...

Իրավացի էր անվանի բանասերը, երբ ասում էր, թե հինգերորդ դարում ստեղծվեց այնպիսի «բազմակողմանի եւ հարուստ գրականություն, որ մեր նախնիքներին մինչեւ վերջը անգերազանցելի է թվացել եւ հայոց գրականության պատմության մեջ իրավամբ ստացել է «Ոսկեդար» կամ «Ոսկեդարյան գրականություն» անունը (Ե. Տ.-Մինասյան, 13-14):

Սակայն ակնհայտ է, որ գրերի գյուտով չէ, որ դրվեց «հայոց գրականության հիմքը, եւ հունական ու ասորական հոգևոր ու աշխարհիկ երկերի ընդարձակածավալ թարգմանությունների շնորհիվ հաստատուն բազա էր ստեղծված նաեւ ինքնուրույն հայ գրականության ծագման եւ զարգացման համար, որ եւ իրոք տեղի է ունենում V դարի ընթացքում» (Ե. Տ.-Մինասյան, նույն տեղում):

Գրերի գյուտը բացառիկ նշանակություն ունեցավ այն առումով, որ հիմնովին վերափոխեց  ազգային և քաղաքական կյանքը: Այբուբեն ունեն շատ ազգեր, բայց այն, ինչ ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը, մինչ այսօր անբացատրելի աղեղծված է մնում: Դա Հայ Ոգու խոսքն էր` ուղղված Աստծուն: Դա Հայոց պատմությունն էր` գաղտնագրված: Դա Ուխտ էր Աստծո հետ: Դա մեր Ապագան է`մեր կյանքի ծրագիրն ու ուղեցույցը: Դա Հայության առեղծվածն է, որ առ այսօր գաղտնիք է ողջ մարդկության համար:

Հինգերորդ դարով չէ, որ սկսվում է մեր գրականությունը, ոչ էլ դա սկիզբն էր մեր ինքնուրույնության ու ծագման: Բայց Մաշտոցը, իր գործակիցներն ու աշակերտները իրագործեցին իսկական սխրանք` հավերժացնելով հայ ինքնության ոգին ու բնույթը, որ ուղերձ ու պատգամ է` ուղղված մեզ ու Ապագայի Հային` Իմաստուն Օրենքների Երկիր, դու պիտի ապրես Ոգով, պիտի արարես` համաձայն Աստծո հետ կնքած քո Ուխտի, վերականգնիր դաշինքդ Արարչի հետ, մի կերպավորվիր այս ապականված աշխարհի կերպարանքով` վստահ ոգով առաջ ընթացիր` առանց ետ նայելու: Եթե դու ես Հայրը` պատիվդ ու՞ր է: Եթե իրենք      զավակներդ  են, թող աղաղակեն` հուսալքությունը, կասկածն ու վհատությունն չարի գործն են: Հիշիր, որ Տերը  Տաճարի մեջն է` Անոր երեսին առջեւ լուռ կեցիր...

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Ե. Տ.-Մինասյան, Ոսկեդարի հայ գրականությունը, ՀՍՍՌ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Ե., 1946:
  2. Մանուկ Աբեղյան, Երկեր, Գ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Ե., 1968:

 

 

Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыАрмавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео) «Европа не придёт нас спасать»: Арман Гукасян о реальной политике Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Арцах уничтожен, очередь за Сюником: от этнической чистки к выдавливанию армян. Сурен Суренянц Бывший министр обороны РА: в рамках сотрудничества с Россией Армения получала оружие по льготным ценам и даже бесплатно Круглый стол «Традиционные ценности в Армении: угрозы и вызовы»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Конференция «Комитета по защите Армянской Апостольской Церкви и христианства» в Братиславе Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис Олимпиады«Если ты не можешь защитить границы своей страны — не перекладывай эту проблему на других»: Айк Наапетян — Пашиняну Пашинян, изменив внешний стратегический курс страны с России на Запад, разрушил нашу систему безопасности — Суренянц Встреча с наследием: визит в Дом музей КомитасаIdram и WeChat Pay запускают стратегическое партнерство в АрменииPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса The Times: Британия внесет КСИР в список запрещенных организацийИзвестные политики и эксперты обсудили новые вызовы безопасности Армении. Новый уникальный интерактивный формат круглого стола. Имена победителей третьего тура конкурса Junius известныКинопоказ «Вазген. Последний полководец» в День АрмииВопрос о лишении их сана должен быть решен немедленно: «Паст»TRIPP — это большая авантюра и договоренность за спиной Армении. С любовью слушают ложь, которую... хотят услышать: «Паст»На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»Почему прокуратура нарушает закон и не приносит извинений? «Паст»РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви«Свобода»: ЕС одобрил выделение Армении 20 млн евро из Европейского фонда мираИстинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении Память, которая объединяет: Евразия в центре акции «БлокАда 872»ЕК выделила странам Балтии и Польше €113 млн на защиту критической инфраструктурыДоктрина «Западного Азербайджана», по сути, совпадает с навязываемой властями концепцией «Четвёртой Республики»