ԱՄՆ-ը որոնում է Բաղդադում կորած ամերիկացիներին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ը փորձում է գտնել Բաղդադում կորած մի խումբ ամերիկացիների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով Միացյալ Նահանգների իշխանություններին:
Այն մասին, որ երեք մարդ հավանաբար առեւանգվել է զինյալների կողմից, ավելի վաղ հայտնել է Ալ Արաբիա արաբական լրատվական ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
«Մեզ հայտնի է Իրաքում կորած ԱՄՆ-ի քաղաքացիների վերաբերյալ հաղորդագրությունների մասին: Մենք համակողմանիորեն համագործակցում ենք Իրաքի իշխանությունների հետ, որպեսզի գտնենք ու վերադարձնենք այդ մարդկանց»,- հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



