«Հերթը հասել է Հայաստանին, եթե իհարկե մինչ այդ, միասնական ջանքերով չկարողանանք սրանց հեռացնել իշխանությունից». Արտակ Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀՀ ԱԺ ամբիոնից 07.02.2024թ.
Նիկոլ.
«Պայմանագրի (Ադրբեջանի հետ) տեքստում կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, թե կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»։
Նշեմ, որ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ կետը ասում է, որ ՀՀ ԱԺ կողմից` «Սահմանարդրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»:
Իսկ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին կետն ասում է. «...ՀՀ տարածքային փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»:
Նիկոլն այսօր փաստացի արձանագրել է, որ Ալիևի հետ միասին, արդեն համաձայնեցրել են ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը:
Քանի որ ՀՀ Սահմանադրությունը ՀՀ ցանկացած իշխանության արգելում է ինքնագլուխ տարածքային փոփոխություններ անել, կամ Սահմանադրությանը հակասող որևէ միջազգային պայմանագիր վավերացնել` Նիկոլն էլ որոշել է փոխել Սահմանադրությունը:
Ովքեր և այն ամենը, որոնք խանգարում են Հայաստանը վերջնականապես կործանելուն` պախարակվում ու հետապնդվում են, կամ էլ ենթարկվում են փոփոխության:
Ասվածի վառ ապացույցն Արցախի հարցն է:
Հերթը հասել է Հայաստանին, եթե իհարկե մինչ այդ, միասնական ջանքերով չկարողանանք սրանց հեռացնել իշխանությունից:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
4
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
5
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...



