Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՓԵՏՐՎԱՐԻ). Առաջարկվել է երկրագունդը բաժանել ժամային գոտիների. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Իրան՝ Հեղափոխության օր, Լեհաստան՝ Քրեակատարողական հաստատությունների աշխատողների օր, Հյուսիսային Կորեա՝ Զինված ուժերի օր, Ռուսաստան՝ Ռազմական քարտեզագրի օր, Սլովենիա՝ Սլովենյան մշակույթի օր, Գնչուներ՝ Ստրկության վերացման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1877– ծնվել է ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ Ստեփան Քափանակյանը։

1915- երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածները կազմակերպելու համար:

1953 - վախճանվել է արձակագիր, գրականագետ Հովիկ Մելիքյանը։

2003-«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը պաշտոնական դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է եկել ընտրապայքարից: Իր թեկնածությունը Վազգեն Սարգսյանի եղբայրը հանել է հօգուտ ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանի:

2007- նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը:

2008- գիշերը հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության նախարարության վարչական շենքում: Հիմնականում այրվել են շենքի երրորդ եւ չորրորդ հարկերը և մասամբ՝ երկրորդ հարկը։

2019- արտահերթ նիստում գործադիրը միաձայն կողմ է քվեարկել կառավարության առաջիկա հինգ տարվա ծրագրին: Այդ ծրագրով ազդարարվել է «տնտեսական հեղափոխության» մեկնարկը։

ԱՇԽԱՐՀ

412 -ծնվել է անտիկ փիլիսոփա-նեոպլատոնիկ Պրոկլ Դիադոխը։

1250 -Յոթերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում տեղի է ունեցել Էլ-Մանսուրի ճակատամարտը։

1347 -Բյուզանդական քաղաքացիական պատերազմի ժամանակ կնքվել է համաձայնագիր, ըստ որի, ամբողջ իշխանությունը 10 տարի պետք է մնա Կանտակուզիանի ձեռքին, որից հետո Հովհան 5-րդ Պալեոլոգը պետք է դառնա վերջինիս հավասար կառավարող, իսկ Կանտակուզիանի աղջիկը դառնա Պալեոլոգի կինը։

1587 -Ֆոտերինգեյ դղյակում գլխատվել է Շոտլանդիայի թագուհի և Անգլիայի թագի հավակնորդ Մարիա Ստյուարտը։

1649 -Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ կազակները փորձել են գրավել Մոզիրը։

1700 -ծնվել է մաթեմատիկական ֆիզիկայի և հիդրոդինամիկայի հիմնադիրներից մեկը՝ շվեյցարացի բժիշկ, մաթեմատիկոս Դանիել Բեռնուլլին։

1709 –վախճանվել է բարոկկո ուղղության իտալացի երգահան, ջութակահար, ալտահար, մանկավարժ Ջուզեպպե Տորելլին։

1724– Սանկտ Պետերբուրգում Պետրոս 1-ինի հրամանով հիմնվել է Ռուսական Կայսրության գիտությունների ազգային ակադեմիան:

1725 - վախճանվել է Ռուսաստանի կայսր Պետրոս 1-ինը։

1816 -շոտլանդական Աբերդինշիր կոմսությունում ոստիկանական օպերացիայի ժամանակ առաջին անգամ օգտագործվել է շուն։

1817 –ծնվել է ԱՄՆ-ի բանակի կադրային սպա և քաղաքացիական պատերազմի տարիներին Կոնֆեդերացիայի բանակի գեներալ Ռիչարդ Յուելը։

1828– ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիր, աշխարհագրագետ Ժյուլ Վեռնը:

1834– ծնվել է ռուս ճանաչված գիտնական, քիմիկոս Դմիտրի Մենդելեևը, որը բացահայտել է քիմիական տարրերի պարբերական համակարգը:

1837 -Սանկտ Պետերբուրգի արվարձանում տեղի է ունեցել Պուշկինի և Դանթեսի դուելը, որի արդյունքում Պուշկինը մահացու վիրավորվել է։

1838 -Ֆիլադելֆիայի Ֆրանկլինի համալսարանում Սեմյուել Մորզեն առաջին անգամ ներկայացրել է իր ստեղծած էլեկտրամագնիսական հեռագիրը։

1856 -Վալախիայում Բարբու 1-ինը իրականացրել է դատական իշխանության ռեֆորմ, ըստ որի, գնչուների շրջանում արգելվել է ներքին ստրկությունը։

1865 -Բեռնում գիտական ընկերության նիստի ժամանակ Գրեգոր Մենդելը իր զեկույցում ներկայացրել է Մենդելի օրենքները։

1874- տեղի է ունեցել «Բորիս Գոդունով» օպերայի առաջնախաղը Սանկտ Պետերբուրգում։

1879 – կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկել է երկրագունդը բաժանել ժամային գոտիների:

1883 – ծնվել է ավստրիական և ամերիկյան տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքագետ, տնտեսագիտական մտքի պատմաբան Ջոզեֆ Շումպետերը։

1904 -Ճապոնիայի Պորտ-Արտուրի վրա հարձակումով սկսվել է Ռուս-ճապոնական պատերազմը։

1905 - ծնվել է մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր Լև Ատամանովը։

1911 - ծնվել է ամերիկացի բանաստեղծ և արձակագիր Էլիզաբեթ Բիշոփը։

1920 -Տիրանան դարձել է Ալբանիայի մայրաքաղաք։

1924-ԱՄՆ-ի Նևադա նահանգում բանտային ատամնաբույժ Տերների առաջարկով որպես մահապատժի ձև առաջին անգամ օգտագործվել է գազախցիկը։

1928 - ծնվել է հանրաճանաչ դերասան Վյաչեսլավ Տիխոնովը։

1931 -կայացել է Հնդկաստանի նոր մայրաքաղաք Նյու Դելիի հանդիսավոր բացումը։

1948- տեղի է ունեցել 5-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։

1963 – Իրաքում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում՝ Կասեմի ռեժիմի փոխարեն հաստատվել է Բաաս կուսակցության դիկտատուրա:

1984- մեկնարկել են 14-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը (Սարաևո, Հարավսլավիա)։

1992- տեղի է ունեցել 16-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա)։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»