Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է
АНАЛИТИКА«Gallup International Association»-ի հարցումների համաձայն՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է։ Հունվարի վերջին անցկացված հարցմանը համաձայն՝ Փաշինյանին ընդհանրապես չի վստահում հարցվածների 38,1 %-ը, ինչն ավելի է անցած տարվա նոյեմբերի տվյալներով, երբ ցուցանիշը 35,5 էր։ Լիովին վստահում է միայն 15,1 %-ը, նոյեմբերին՝ 20,4 %։ Հարցման մասնակիցների 28,3 %-ը հիմնականում չի վստահում, մեծամասամբ վստահում է 13,1 %-ը։ Դժվարացել է պատասխանել հարցվածների 4,7 %-ը։
Այս տվյալները վկայում են, որ Փաշինյանի վարկանիշը և ազդեցությունը հասարակության մեջ գնալով նվազում է։ Այդ իմաստով բնավ էլ զարմանալի չէ, որ «Քաղաքացիական պայմանագրում» կենտրոնախույզ ձգտումներ են առաջացել, իսկ կուսակցության մեջ ձևավորված կլանները սկսել են սեփական խաղը խաղալ։ Մամուլը մասնավորապես գրում է, որ Ալեն Սիմոնյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի միջև իսկական դիմակայություն է ընթանում, ընդ որում Գրիգորյանը, որը նախկինում որևէ ազդեցություն և լծակ չուներ ՔՊ-ում, Արևմուտքի շնորհիվ կարողացել է բավականին լուրջ հաջողությունների հասնել և այժմ մի քանի այլ թևեր ևս պաշտպանում են նրան, և այդ կապակցությամբ էլ փորձում են ամեն ինչ անել Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու, նրան հնարավորություններից զրկելու համար։
Էկոնոմիկայի նախարարության կալանավորումն էլ հենց այս շրջանակներում են, երբ ճաղերի ետևում հայտնվեց Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։
Առաջիկայում ՔՊ-ում պայքարն ավելի է սրվելու, կլանները հասկացել են, որ Փաշինյանն այլևս մարած խաղաքարտ է, նրա վրա հույս դնելու իմաստ չկա, և իշխանությունը պահելու համար պետք է կենտրոնացնել սեփական ռեսուրսները։
Մելինե Ղազարյան
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



