«Սերը երբեք չի մոռանում» նոր հեռուստասերիալի BACKSTAGE լուսանկարները և հարցազրույցները գլխավոր հերոսների հետ
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգը շաբաթներ առաջ հեռուստադիտողի դատին է հանձնել իրենց նոր աշխատանքը՝ «Սերը երբեք չի մոռանում» հեռուստանովելը, որտեղ ընդգրկված են մի շարք դերասաններ: Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներից մեկին և ներկայացնում է BACKSTAGE լուսանկարները:
Այս նախագծում հերթական անգամ Ելենա Արշակյանը հարթակ է տրամադրել սկսնակ դերասանի՝ վստահելով գլխավոր դերը: Հեռուստանովելի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է 18-ամյա Ադրինե Աճեմյանը, որը Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի է:
«Ուրախության և լարվածության էմոցիաները զուգորդվում են, քանի որ առաջին անգամ եմ նկարահանվում նման մասշտաբային նախագծում և ուրախ եմ, որ առաջին դերս հենց նման նախագծում է: Այս փուլում նաև քաջալերում է հեռուստադիտողի դրական արձագանքը: Սովորելով Դավիթ Հակոբյանի մոտ՝ ես կարողանում եմ տեսական գիտելիքներս կիրառել տեսախցիկի առաջ և ուրախ եմ, որ համատեղում եմ կրթությունն ու աշխատանքը, քանի որ սա հրաշալի փորձ է սկսնակ դերասանուհու համար»,- նշեց Ադրինե Աճեմյանը:
Մեզ հետ զրույցում դերասանուհին նշեց, որ աշխատանքային միջավայրում վստահում է գործընկերներին և պատրաստ էր նկարահանվել համբույրի տեսարաններում:
«Շատ կարևոր է՝ ինչպիսին կլինի տեսարանը: Ես սովորում եմ ինստիտուտում և ամենայն պատասխանատվությամբ եմ մոտենում դերին, հերոսուհուն և պատմությանը, որն ունի կարևոր ասելիք: Հենց առաջին սերիաներում գլխավոր հերոսի հետ ունեցել ենք համբույրի տեսարան և հետագայում ես տեսել եմ աշխատանքն ու հասկացել, որ ամեն բան նկարված էր էսթետիկ և մարդիկ հավատացել են հերոսների սիրո պատմությանը: Նկարահանման հրապարակում աշխատանքները հնարավորինս հարթ են, մենք միանգամից կարողացել ենք աշխատել Հարութի հետ, որը սերիալարտադրության ոլորտում ունի փորձ»,- նշեց Ադրինե Աճեմյանը:
Երիտասարդ դերասան Հարութ Արշակյանին հեռուստադիտողը ճանաչեց «Երեք Նամակ Բելլայից» հեռուստանախագծից և ամիսներ անց դերասանը նկարահանվում է այս հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսին:
«Այս նախագծում մարմնավորում եմ հերոսի, որը պատրաստ է զոհաբերել իրեն՝ հանուն ընտանիքի և անանձնական երջանկության և ես հաշտ եմ հերոսի ընտրության և պատմության հետ: Այս նախագծում ինձ ընձեռնված է հնարավորություն մարմնավորել գլխավոր հերոսին և ամենայն պատասխանատվությամբ եմ մոտենում աշխատանքին, նաև ուրախ եմ, որ հեռուստադիտողը հավատացել է պատմությանը, սպասում է սերիաներին և սիրել է հեռուստատեսային այս զույգը»,- նշեց Հարութ Արշակյանը:
Մեկ տարվա դադարից հետո դերասան և երգիչ Ռաֆֆ Հարությունյանը ևս նկարահանվում է հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսներից մեկին՝ Սեմին: Մեզ հետ զրույցում դերասանը նշեց, որ դադարի ընթացքում ունեցել է աշխատանքային զբաղվածություն մյուզիքլում և զբաղվել է իր երաժշտական կարիերայով:
«Միանշանակ եթեր վերադառնալը սպասված էր և ուրախ եմ, որ մարմնավորում եմ նման կերպարի, որը հասուն է, ունի հստակ արժեհամակարգ, սկզբունքներ և դիպուկ հումոր: Առաջարկը դիտարկելիս շատ էի կարևորում, որ հերոսիս ճիշտ ընկալեն և արարքները լինեն արդարացված: Այս փուլում կարող եմ նշել, որ դատելով արձագանքներից՝ կերպարը սիրվել է և ընկալվել»,- նշեց Ռաֆֆ Հարությունյանը:
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի




















































