Ուսանողուհիները զուգարանում ծեծել են հասակակցին եւ նկարահանել դեպքը
ВИДЕОՌԴ Ուլյանովսկի մարզի Տեխնոլոգիական քոլեջի հանրակացարանում 3 ուսանողուհիներ զուգարանում ծեծել են հասակակցին եւ տեսագրել դեպքը: Այս մասին ասված է մարզի դատախազության կայքում:
«Պարզվել է, որ իրավապահ մարմիններ տեղեկություն է ստացվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 12-ի գիշերը նշված կրթական կազմակերպության հանրակացարանի զուգարանում ուսանողուհիներից մեկը հարձակման է ենթարկվել երեք հասակակիցների կողղմից, որոնք նրա մարմնի տարբեր հատվածներին ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ Gazeta-ի, հաշվի առնելով, որ նշված հանգամանքները հաստատվում են օբյեկտիվ տվյալներով, այդ թվում՝ տեսանյութով, փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



