Իրանի տնտեսությանն անհրաժեշտ է օտար կապիտալ. Ռուհանի
МЕЖДУНАРОДНОЕBBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին, խորհրդարանին ներկայացնելով նոր բյուջեի նախագիծը, ասել է, որ այժմ երկրի տնտեսությունն այժմ ազատ է այն շղթաներից, որոնցով նրան պատել էին միջազգային պատժամիջոցները, սակայն նրա զարգացման համար անհրաժեշտ են հարյուրավոր միլիարդ դոլարների օտար ներդրումներ։
Խոսելով նավթի գնանկման հետևանքով երկրի նավթային եկամուտների նվազման մասին՝ Ռուհանին հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ են այլ եղանակներ՝ իր տնտեսությունն այնպիսի պայմաններում պահպանելու համար, երբ այլևս ոչ մի բան չի սահմանափակում նրա պոտենցիալ աճը։
Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո նրան պետք է վերադարձվեն բազմամիլիարդ ակտիվները, որոնք սառեցվել են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



