Սանկտ Պետերբուրգում մետրոյի շարժասանդուղքը «ծամել» է աստիճաններին նստած աղջկա բաճկոնը (տեսանյութ)
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի պետական ունիտար ձեռնարկությունը անձնակազմի ներքին զննում է անցկացնում այն բանից հետո, երբ շարժասանդուղքը կանոնների խախտման պատճառով «ծամել» է աստիճանների վրա նստած ուղեւորի բաճկոնը. ՌԻԱ Նովոստիին հայտնել են մետրոյի մամուլի ծառայությունից։
Հինգշաբթի օրը սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է աղջիկը շարժասանդուղքով իջնում՝ աստիճաններին նստած։ Երբ նա իջնում է շարժասանդուղքից, չի կարողանում վեր կենալ և ընկնում է մեջքի վրա, քանի որ հագուստի ծայրը խրվում է աստիճանների միջև: Մյուս ուղեւորները փորձում են օգնել աղջկան, որը վախեցած տեսք ունի, և որոշ ժամանակ անց շարժասանդուղքը կանգ է առնում։
Սանկտ Պետերբուրգի դատախազությունն իր հերթին հայտնել է, որ մետրոյում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կազմակերպվել է ստուգում, որի ընթացքում վերահսկիչ գործակալությունը կգնահատի նաև շարժասանդուղքի մեխանիզմի աշխատանքը:
Տեսանյութը՝ այստեղ




















































