Ереван, 20.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Հնդկաստանի 8 քաղաքացիներին գումար են առաջարկել, որ ինձ զրպարտեն․ «Չերրի» հյուրանոցի տնօրեն

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ, ըստ որի՝  Հնդկաստանի քաղաքացի Ռայհան Սաինելաբուդինը «Ֆայնդ յոր փրոգրես» ՍՊԸ ղեկավար Աննա Փեթակչյանի հետ աշխատանքային շահագործման ենթարկելու նպատակով Հնդկաստանում գործող տարբեր գործակալությունների միջոցով հավաքագրում և կազմակերպում է Հնդկաստանի քաղաքացիների ՀՀ տեղափոխումը, այնուհետև, օգտագործելով վերջիններս վիճակի խոցելիությունը, վերցնում է այդ մարդկանց անձնագրերը, մասամբ զրկում է նրանց ազատ տեղաշարժից, բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով պահում է շահագործման վիճակի մեջ: Ըստ հրապարակման, այդ մարդիկ «պահվել» են «Չերրի» հյուրանոցում։

Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է «Չերրի» հյուրանոցի տնօրեն Աննա Փեթակչյանի հետ։

-    Տիկին Փեթակչյան, գանք սկզբից։ Խնդրում եմ նախ ներկայացնել, թե ինչպես եք Հնդկաստանի քաղաքացիներին հավաքագրում և բերում ՀՀ։ 

-    Մենք իրենց չենք բերում, մենք այստեղ ենք աշխատանքը կազմակերպում։ Մենք չենք դիմում Հնդկաստանի կազմակերպություններին, որ աշխատողներ մեզ տան, այլ իրենք են խնդրում, որ այդ մարդկանց Հայաստան գալուց հետո օգնենք աշխատանք գտնել։ Այսինքն՝ մենք արդեն Հայաստան եկած հնդիկներին օգնում ենք կացարանի հարցով, սննդի հարցով և օգնում ենք աշխատանք գտնել։

-    Եվ որքա՞ն ժամանակ է, որ դուք այս գործում ներգրավված եք։

-    Տարիներ առաջ վարձակալել ենք «Չերրի»-ն՝ որպես հոսթել, որտեղ ապրում էին հնդիկ ուսանողները։ Անցած ամառ, երբ հնդիկների հոսքը մեծացավ, իսկ ուսանողներն էլ արձակուրդում էին, սկսեցինք նաև աշխատողներին կացարան տրամադրել։ Այդպես, սկսեցինք նաև աշխատողների համար պայմաններ ստեղծել, պայմանագրեր կնքել նրանց հետ ու օգնել Հայաստանում աշխատանք գտնել։ Այսինքն՝ շուկան դրան տարավ։

-    Հիմա անդրադառնանք մամուլի հրապարակմանը։ Անուններ կային նշված․ մարդիկ, որոնք Ձեր կողմից «թրաֆիքինգի» են ենթարկվում։ Ծանո՞թ անուններ են։

-    Գրված է, որ ես այդ մարդկանց փակի տակ էի պահում, բացատրեք, խնդրեմ, ինչո՞ւ ես պիտի մարդկանց փակի տակ պահեի։

-    Քանի որ, ըստ մամուլի, պայմանագրի կետերը չեք կատարել․ 2000 դոլար վերցրել եք, բայց ո՛չ աշխատանքով եք ապահովել այդ մարդկանց, ո՛չ՝ սննդով։

-    2000 դոլա՞ր, սուտ է, պիտի սննդով ապահովեի՞նք, սուտ է։ Այդ անուններից մոտ չորս-հինգը աշխատանքը կորցրել է խմած ներկայանալու համար։ Այսինքն՝ մարդկանցից մեկը, որը զրուցել է մամուլի հետ աշխատել է, կա իր ստորագրությունը, որ ինքն աշխատել է, կա այդ կազմակերպությունը, որ իրեն աշխատանքով է ապահովել։ Ինչ վերաբերում է սննդին, ապա մենք մեկ ամիս պետք է նրանց սնունդ տրամադրեինք, դա է պայմանագրով, բայց այդ մեկ ամսից հետո էլ նրանց ուտելիք տվել ենք։

-    Այսինքն, ճիշտ հասկացա․ այդ մարդիկ Ձեզ ծանո՞թ են։

-    Իհարկե։ Նրանք մեր միջոցով են հայտնվել Հայաստանում։

-    Հիմա որտե՞ղ են նրանք։

-    Շատ հետաքրքիր հարց է։ Այդ մարդկանց իրերը հոսթելում է, իրենց համարում։ Ես անգամ այդ հարցով ոստիկանություն եմ դիմել, իրերը կան, իրենք՝ ոչ։ Ես այլ մարդկանց չեմ կարողանում տեղավորել այդ համարում։ Ինձ հետ այդ մարդկանց բարեկամները կապվել են, որ 5-6 օր է՝ չեն կարողանում կապ հաստատել իրենց հետ։ Նրանք երկու-երեք ամիս առաջ են եկել Հայաստան, աշխատանքի են անցել, ոմանք չեն աշխատել, իրենց խմիչքին են տվել։ Բայց մենք փորձել ենք շանս տալ, դուրս չենք արել հոսթելից։ 

-    Ասում եք՝ չեն աշխատել, խմել են, այդ դեպքում ինչո՞ւ եք թույլ տվել, որ շարունակեն ապրել հոսթելում, եթե իրենք խախտել են պայմանագիրը։

-    Նոր տարվա օրերին դուրս անեի՞, որոշվել է շանս տալ։

-    Ասացիք, որ մամուլի հրապարակման մեջ նշված անձինք 5-6 օր կապի դուրս չեն եկել, դուք չգիտեի՞ք՝ որտեղ են։

-    Այն, որ իրենք գնացել են, ես չեմ իմացել։ Առավոտյան, երբ գնացել եմ աշխատանքի, ընդունարանի աշխատակիցն ասել է, որ համարներից մեկի ութ բնակիչները գիշերը չեն եկել։ Դա հունվարի 17-ն էր։ Երկու օր անց այդ ութ հոգուց երկուսը վերադառնում են։

-    Ու ի՞նչ են ասում նրանք։

-    Քանի որ նրանց անգլերենը վատ է, նրանց հետ խոսել է լավ անգլերեն իմացող մի հնդիկ, որը ինձ պատմեց, թե ինչ է կատարվել։ Այսպես, այս ութ հոգուն ինչ-որ մեկը խոստացել է 1000 դոլար տալ, լավ պայմաններ ստեղծել նրանց համար ու ինքնաթիռի տոմս գնել, եթե նրանք գնան ոստիկանություն ու նման հաղորդում ներկայացնեն։

-    Այսինքն՝ գումարի դիմաց փորձել են զրպարտե՞լ Ձեզ։

-    Իրենց միայն գումար չեն խոստացել, նաև սնունդ են խոստացել, աշխատանք, իսկ աշխատանքի ավարտից հետո նաև ինքնաթիռի տոմս։ Իրենց տարել են մի տեղ, սենյակում փակել են, անգամ չեն թողել, որ այդ մարդիկ գնան ու ծխախոտ գնեն։ Իրենց ամեն ինչ տվել են, բայց տան տարածքից դուրս չեն թողել։

-    Այսինքն՝ ինչպե՞ս է այդ ամենը եղել, ինչպե՞ս են այդ ութ հնդիկները հանդիպել նման մարդկանց, գործարքի գնացել։

-    Նրանցից մեկի հետ ինչ-որ հայ է կապվել, առաջարկել նման պայմաններ ու այս մարդիկ էլ համաձայնել են։ Գնացել են այդ մարդու հետ, ու երկու օր անց երկու հնդիկներ, իրենց խոսքով՝ փախել են։

-    Իսկ մյուս վեց հոգի՞ն։

-    Չեմ կարող ասել, թե որտեղ են։ Մենք ոստիկանություն հաղորդում ենք ներկայացրել, քանի որ նրանց իրերը մեզ մոտ են։ Իսկ մյուս երկուսը, որ հետ են եկել, հոսթելում են հիմա։ Ճիշտն ասած՝ ուզում են հետ գնալ Հնդկաստան, բայց քանի որ մենք դատական գործ ենք սկսում՝ իմ բարի համբավն արատավորելու և ինձ զրպարտելու համար, նրանք մնալու են որպես վկա։ 

-    Դուք պատկերացում ունե՞ք, թե ով է այդպիսի գործարք առաջարկել «Չերրիում» ապաստանած հնդիկների հետ։

-    Ոչ։

-    Արդեն դատարան դիմե՞լ եք։

-    Այո՛, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է զրպարտությունը։ Ես Հայաստանում 500-ից ավելի հնդիկների եմ աշխատանքով ապահովել։ Ու նրանցից ութ հոգու պատճառով իմ բարի համբավն արատավորվի՞, այն էլ ինչ-որ մեկի պատվերով։ Բացի այդ, ինձնից բացի այդ նյութում նշված է նաև Վահան Կարապետյանի անունը, որը ոչ մի կապ չունի «Չերրի» հոսթելի հետ։ Վարձակալը ես եմ, ես եմ տնօրինում հոսթելը։ Իսկ ընդհանրապես, այն պատկանում է այլ անձի։

-    Զրպարտություն է նաև այն, որ Ձեր ներկայությամբ ծեծե՞լ են նրանցից մեկին։

-    Տվյալ անձնավորությունը, որ պատմել է, թե իրեն ծեծել են, ՀՀ հասնելուց անգամ խմած էր։ Ու մի օր էլի հոսթելում, իր սենյակում ապրող հնդիկների հետ կռիվ է արել։ Մեկ շաբաթ էր, ինչ արդեն Հայաստանում էր։ Ես շտապ օգնություն եմ ուղարկում, քանի որ տարածքում չէի։ Անգամ շտապ օգնության բուժքույրին են քաշքշում։ Ասեմ, որ «Աստղիկ» ԲԿ-ի շտապ օգնությունն եմ կանչել։ Այսինքն՝ դա է եղել, ես ներկա չեմ եղել անգամ, բացի այդ, ինքը խմած է եղել, իր սենյակի բնակիչների հետ է կռվել։ Այդ դեպքից հետո ինքը խնդրեց, որ իրեն երկու շաբաթ ժամանակ տանք, ինքը կուղղվի, կաշխատի։ Այդ շանսն էլ ենք իրենք տվել։

-    Այս պահին նա հոսթելո՞ւմ է, վերադարձած երկուսից մե՞կն է։

-    Ոչ։ Չգիտեմ՝ ուր է։

Сила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст» Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем Востоке