Ереван, 06.Август.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Որքան շատ է նա խոսում Հայաստանի սուվերեն տարածքից, այդքան վախ է առաջանում, որ այդ սուվերեն տարածքը լուրջ վտանգի տակ է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ հանդիպումների ժամանակ ասում է. «Հայաստանը խաղաղության գործընթացում Ադրբեջանից ակնկալում է թաքնված տարածքային պահանջներ չունենալու երաշխիքներ և պատրաստ է փոխադարձաբար նույն երաշխիքը տալ Ադրբեջանին»: Իսկ Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցներում փաստացի սպառնում է Հայաստանին՝ չի լինի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք», չի լինի Հայաստանի ապաշրջափակում: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը նշում է, որ այս խոսույթը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ:

«Աշխարհայացքի, աշխարհընկալման, իր դերի գնահատման խնդիր է: Առաջին օրվանից, որ Նիկոլ Փաշինյանը եկել էր իշխանության, իր մոտ կար հետևյալը՝ ինքն ուրիշ է, ինքը պետք է բոլորին զարմացնի, Հռոմի պապի, Թումանյանի հետ էր համեմատվում, ում հետ ասես իրեն համեմատում էր: Սա շարունակվում է, և նույնիսկ այս վիճակում փորձում է մեջտեղ բերել ինչ-որ առանձնահատուկ ծրագրեր: Քանի որ դա հակասում է առողջ տրամաբանությանը, հետո նա ստիպված է լինում դա ինչ-որ ձևով արդարացնել, մեղքը բարդել ուրիշների վրա՝ սկսած «նախկիններից» և այլն: Օրինակ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ալիևը ծաղրում է, ասում, որ իրենց դուր չի գալիս ասել «Զանգեզուրի միջանցք», անունը դրել են «Խաղաղության խաչմերուկ»: Իրականում Ալիևն ավելի իրավացի է, դա այն մասին է, թե ինչպես են Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ կապվում Հայաստանի միջոցով: Կամ՝ պետություն և հայրենիք դիսկուրսն է տանում: Այստեղ մի քիչ կա անձնական խառնվածքի խնդիր՝ անպայման ինչ-որ բան հորինել, մի բան, որը մինչ այժմ ոչ ոք չէր հորինել: Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանացիները Ռուսաստանի, էլ չեմ ասում՝ Եվրոպայի կեսը գրավել էին: Ուրեմն այնտեղ ապրող մարդկանց համար հայրենիքը պետք է դառնար Գերմանիա՞ն, ըստ Նիկոլի: Կամ՝ արցախցիների համար հայրենիքը Ադրբեջա՞նն էր: Անհեթեթ բաներ է հորինում: Երկրի ղեկավարի համար վնասակար է այդքան տրվել խոսքի էֆեկտին՝ դուրս եկա, այս կամ այն բանն ասացի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Որպես օրինակ՝ Մարգարյանը բերում է Արցախի հարցը: «Վախենում է խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից: Այն միջազգայնորեն ընդունված իրավունք է, ոչ ոք իրեն չի ասի՝ աչքիդ վերևը ունք կա: Բայց իր մոտեցումը հետևյալն է՝ ես եմ, մի բան կհնարեմ: Հիմա ընկել է այդ ցանցի մեջ, չի կարող ասել տապալվեց «Խաղաղության օրակարգը»: Ստիպված ինչ-որ բաներ է ասում»,-նշում է մեր զրուցակիցը:

Արձանագրում է՝ տարածաշրջանում «Խաղաղության խաչմերուկ» դառնալու բարձրագոչ հայտարարությունները հօդս է ցնդեցնում Ալիևն իր հարցազրույցով: «Փաստացի ասում է, որ միայն պետք է բացվի Արևմտյան Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհը, եթե չբացվի, մնացածի մասին խոսք անգամ լինել չի կարող: Այդ ճանապարհն էլ, եթե Ալիևի շուրթերից հնչած հայտարարություններով առաջնորդվենք, պետք է գործի առանց սահմանային և մաքսային հսկողության: Հայաստանն ինչ-որ կերպ դիմադրելու է դրան, սակայն թե որքանով արդյունավետ կլինի, որքան ժամանակ հնարավոր կլինի ձգձգել, դժվար է ասել: Շատերն են կանխատեսում, որ 2024 թ.-ին լուրջ իրադարձություններ են սպասվում: Ալիևը խաչ է քաշում բոլոր ծրագրերի ու պայմանավորվածությունների վրա: Հրաժարվում է խորհրդային ժամանակների բոլոր քարտեզներից: Եթե մեկ ձևակերպմամբ, ապա ասում է՝ ինչ պահանջ դնեմ, պետք է հերթով բավարարես: Փաշինյանն էլ իր հերթին ուրիշ ճանապարհ է ընտրել:

Ուզում է սկսել Սահմանադրությունը փոխելուց, որ ճանապարհների ու «անկլավների» հարցերը մնան հետո: Ինչպես գիտեք, խոսքն ութ «անկլավի» մասին է, բայց Ալիևն ասում է՝ չորսի դեպքում ավելի հեշտ է, որ Հայաստանը դրանք հանձնի իրենց, քանի որ դրանք հեշտ են կապվում Ադրբեջանի հետ: Անմիջական այդ պահանջն է դնում: Ըստ մեր Սահմանադրության, տարածքային փոփոխություն և այլն անելը բարդ է, քանի որ, այսպես ասած, այդ տարածքները վաղուց են Հայաստանի վերահսկողության տակ: Բացի դրանից, այդ քայլին գնալը՝ ինչոր տարածք հանձնելը, ռիսկային է, ուստի նախքան դա ուզում է այս կամ այն ձևով ստանալ ժողովրդի քվեն: Ընտրությունները մի քիչ ավելի բարդ են, ռիսկային, ավելի լավ է գնալ սահմանադրական փոփոխությունների, ցույց տալ, որ ժողովուրդն իրեն վստահում է, հետո նոր գնալ այդ քայլերին: Ցավալի է, բայց տրամաբանությունն այդ է: Ընդ որում, իրենք էլ են դա հասկանում, բայց երևի մտածում են, որ այլ ելք չկա, այսինքն՝ հնարավորինս ձգձգելով՝ հանձնել ինչ-որ բաներ»,-ընդգծում է քաղաքական մեկնաբանը:

Իշխանության ներկայացուցիչների ցանկացած հրապարակային ելույթում կարելի է հանդիպել «Հայաստանի Հանրապետության սուվերեն, ինքնիշխան տարածք» արտահայտությանը, բայց քիչ է խոսվում այն մասին, որ արդեն ամիսներ շարունակ թշնամին մեր երկրի սուվերեն տարածքում է և, ինչպես հասկանում ենք հայտարարություններից, չի էլ պատրաստվում հեռանալ: Արդյոք սա նաև մեր քաղաքացիներին չի «ստիպի՞» որոշ ժամանակ անց մոռանալ այն մասին, որ թշնամին Ջերմուկի դիրքերն է հսկում կամ էլ խանգարում է Սոթքի աշխատանքին: «Գիտեք, այս հարցում ամենացավալին դա չէ: Ավելի ցավալի է այն, որ երբ նա իրեն դնում է ինչ-որ մեկի տեղը, վերջում հակառակ արդյունքն է ստացվում: Ամենավառ օրինակը. Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երբեք նման բան չէին ասում, իսկ Նիկոլը, տես, ինչ դուխով տղա է, որ վեր կացավ ու ասաց դա: Ինքն այն պատկերացումն ունի, որ նրանք երևի վախենում էին: Ով ինչպես էլ վերաբերվի երեք նախագահներին, բայց նրանք գործով էին միացնում Արցախը Հայաստանին, բայց խոսքի մեջ չէին ասում: Իր դեպքում հակառակն է: Երկրորդ ցայտուն օրինակը Պուտինի հայտարարությունն է, որ 2020 թ. պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի կեսերին, Ալիևը համաձայն է եղել դադարեցնել պատերազմը, Շուշին մերն էր մնալու, Հադրութում դեռ մարտեր էին, պարզ չէր՝ ադրբեջանցիները վերցրել էին, թե ոչ: Միայն պետք է համաձայնություն տար, որ փախստականները վերադառնային Շուշի: Նիկոլը, ինչպես սոցիալական ցանցերում են ասում, իրեն դնում է «կինոյի տղու» տեղը: Ասում է՝ ոչ, դա մեզ համար նվաստացուցիչ է, ընդունելի չէ: Վերջում Շուշին էլ, Հադրութն էլ (ու այսպես շարունակ) անցնում են թշնամուն: Երբ նա երկու ոտքը դնում է մեկ կոշիկի մեջ և, ժողովրդական խոսքով ասած, վեր-վեր է թռչում, դա նշանակում է, որ լուրջ սպառնալիք կա: Որքան շատ է նա խոսում Հայաստանի սուվերեն տարածքից, այդքան վախ է առաջանում, որ այդ սուվերեն տարածքը լուրջ վտանգի տակ է:

Իրենից առաջ ոչ ոք այս թեմայից չէր խոսում, քանի որ դա ինքնաբերաբար այդպես էր: Ինչո՞ւ ես ասեմ, որ այս տունն իմն է, եթե այդտեղ ապրում եմ: Բայց եթե բոլոր հարևաններին անընդհատ ասում եմ, որ այս տունն իմն է, ուրեմն ինչ-որ վտանգ կա: Սա է, որ հիմա անհանգստացնում է: Թվում է, թե այսքան ժամանակ է անցել, և մարդը կարող է ու պետք է մի քիչ փոխվի, բայց նրա դեպքում այդպես չէ: Վերջերս մի տեղ մի ձևակերպում կարդացի, որ այնքան դիպուկ էր՝ նա մի օրվա քաղաքական գործիչ է: Այսօր իրեն ինչ հարմար է, այն էլ կասի: Վաղն իրեն հարմար կլինի՝ ասել լրիվ հակառակը, կասի լրիվ հակառակը: Այսօր հարմար է, կասի, որ Արցախը Հայաստան է, վաղը հարմար կլինի, կասի, որ Արցախը Ադրբեջան է: Այսօր կասի, որ մեր սուվերեն տարածքն է, իսկ վաղը կասի՝ բայց գիտեք, ինչ-որ հարցեր կան: Այսօր կասի՝ միջանցք չենք տալիս, իսկ վաղը կասի՝ մաքսատուրք չենք վերցնի, լավություն ենք անում և հարկ չենք գանձում, թող գնան ու գան ադրբեջանցիները»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերլուծաբանները նաև կարծիք էին հայտնում, որ Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո Ալիևը դադար կվերցնի և որոշ ժամանակ հետո նոր միայն գուցե պահանջներ ներկայացնի Հայաստանին, բայց այդ ժամանակը բավականին շուտ եկավ: «Գործ ունենք շարունակական պրոցեսի հետ, և շատ բաներ կապված են նաև նրա հետ, թե աշխարհում ինչ է տեղի ունենում: Մարտին Ռուսաստանում ընտրություններ են, Ալիևն իր ընտրությունները նշանակել է ավելի շուտ: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դրանից է նաև կախված, թե որքան նա կշարունակի պնդել իր պահանջները Հայաստանի նկատմամբ: Շատ բան կախված է նաև Հայաստանի պահվածքից: Փաշինյանը խոսում է Ադրբեջանին երաշխիքներ տրամադրելու մասին, Սահմանադրության փոփոխությունը մեր երաշխիքն է Ադրբեջանին: Ուզում է ասել՝ տեսեք, մենք Սահմանադրություն ենք փոխում, ըստ ամենայնի, դրանից դուրս կգա նախաբանը, որը հղում է անում Անկախության հռչակագրին: Ադրբեջանցիներին դա է մի քիչ նյարդայնացնում: Սա կլինի մեր կողմից երաշխիքը, բայց հարց է՝ Ադրբեջանից որևիցե երաշխիք կստանա՞ն, թե՞ ոչ: Ավելի շուտ չի ստանա»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Дании зоопарк предложил передать домашний скот на корм хищникамКоманда «Сила одного драма» в гостях у лагеря АйордиНазваны 10 главных факторов, грозящих исчезновением дельт рек по всему мируДело архиепископа Микаэла Аджапаяна завизировано судье Армине МеликсетянГенеральный директор «Алашкерта»։ Мы все хотим вывести клуб на новый уровеньБразильский суд предписал поместить экс-президента Болсонару под домашний арестToyota бьет рекорды продажНа Камчатке после землетрясения впервые за 300 лет проснулись 7 вулкановЗалог до 15 000 долларов для въезда в США: кого коснутся новые визовые требованияСМИ: Франция намерена сменить посла в АзербайджанеВС Азербайджана обстреляли армянский экскаваторУчастник движения «Тавуш во имя Родины» Гор Мелик-Саакян оправданПутин во второй раз за неделю провел переговоры с НетаньяхуСамолет экстренно вернулся в Мадрид после столкновения с птицей Америабанк присоединился к UATE, объявив о беспрецедентном сотрудничестве между финансовым и технологическим секторами В Армении 5206 пассажиров бесплатно прокатились на электропоездах ЮКЖДКогда приходит сентябрь: Idram&IDBankМИД Ирана отверг возможность прямых переговоров с СШАЦентр гидрометеорологии и мониторинга: В Армении ожидается жаркий август с небольшим количеством осадковОппозиционер: Азербайджан закрыл представительство Красного Креста – реакции никакойЗатишье перед бурей: что может означать очередной отпуск Пашиняна?После атаки дронов ВСУ загорелась ж/д станция в Волгоградской областиЦены на нефть снижаются после решения ОПЕК+ о наращивании добычиМомент пустоты: учёные открыли новое состояние человеческого сознанияСултан в лондонском гараже: как Сальвадор Дали снова удивил мирТрамп озвучил дату визита Уиткоффа в РоссиюДжулиана Григорян выступила на одной сцене с Андреа Бочелли и Пласидо ДомингоИз кадра — в студию: как нейросеть научилась менять свет на любом фотоЗаместитель мэра Еревана: Выделение 7 млн. долларов на концерт Лопес полностью оправданоУ Армении есть финансовые проблемы?Польша перенесёт элементы оборонной системы «Восточный щит» ближе к границам с Россией и БелоруссиейГраждане Армении и лица с двойным гражданством смогут в течение трёх месяцев водить с иностранными правамиНовый центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Маштоца 7/4 Иран подтверждает мирный характер своей ядерной программы: Интервью Эсмаила Багаи «Арменпресс»Управление репутацией в Армении: Шушан Арутюнян Министерство культуры Арцаха: Баку пытается «оправдать» снос памятника АйвазовскомуНовая премиальная бизнес-карта IDBank – Mastercard Business PreferredОмбудсмен РА и посол Германии обсудили вопросы защиты прав человекаЦены на медь упали из-за решения ТрампаАмериканский сенатор рассказал о переговорах Пашиняна с АлиевымУченые нашли первые свидетельства употребления ритуального психоактивного вещества 4000 лет назадМИД Азербайджана потребовал от ТАСС извиниться за использование названия Степанакерт«Этот человек полностью стремится установить монархические порядки»: «Паст»Примечательные показатели и индикаторы… состояния экономики: «Паст»Ucom и SunChild запускают образовательную программу «Умное наблюдение за птицами» с использованием инновационных технологийКакова ситуация на контрольно-пропускных пунктах армяно-грузинской границы? «Паст» Самвел Карапетян: от мецената до лидера «третьей силы»: «Паст»Россия и Китай проведут совместные военно-морские ученияСтипендиаты фонда «Музыка ради будущего» выступили на одной сцене с молодежным оркестром «Ереван»Sepah Pasdaran: Иран фактически берет под контроль так называемый «Зангезурский коридор»