Լեդի Գագայի փեսացուն Լեոնարդո Դի Կապրիոյից պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել իր հարսնացուից (տեսանյութ)
ВИДЕО1-in.am-ը գրում է. Լեոնարդո Դի Կապրիոյի արձագանքը Լեդի Գագայի հանդեպ, ով նեղ միջանցքով անցնում էր՝ ստանալու իր առաջին «Ոսկե գլոբուս»-ի արձանիկը, չէր կարող աննկատ մնալ:
Լեոնարդոյի արձագանքը, ով մեխանիկորեն շրջվել է այն պահին, երբ Լեդի Գագան նրա մեջքի հետևում էր, զվարճացրել է շատերին, բայց ոչ՝ երգչուհու փեսացուին՝ Թեյլոր Քինիին:
Նա շտապել է Դի Կապրիոյի հետ հարաբերությունները պարզելու հենց այդ երեկո և, ըստ ականատեսների, քիչ էր մնում Լեոյի վրա բռունցքներով հարձակվեր: Թեյլորը նրանից պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել իր հարսնացուից:
«Ձեր վարքագիծը խոսում է անհարգալից վերաբերմունքի մասին, ոչ թե պրոֆեսիոնալիզմի»,- բացականչել է Քինին: Բարեբախտաբար, նրանց հասցրել են բաժանել՝ մինչ գործը բռունցքներին կհասներ:
«Թեյլորը ոչ ոքի թույլ չի տա ծիծաղել իր ապագա կնոջ վրա՝ եթե նա նույնիսկ Հոլիվուդի աստղ է: Չէ՞ որ դա նրա հաղթանակի պահն էր, և նա տքնաջանորեն աշխատել է այդ մրցանակը ստանալու համար: Իսկ Լեոնարդոն արարողության ժամանակ ասել է, որ Լեդի Գագան արժանի չէր մրցանակին»,- ասել են Թեյլորի ծանոթները:



