Լեոնարդո Դի Կապրիոն ցանկություն ունի մարմնավորել Վլադիմիր Պուտինին
ОБЩЕСТВОՀոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Welt am Sonntag գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, թե ուրախությամբ կմարմնավորեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Պուտինը շատ, շատ հետաքրքիր կլիներ, և ես մեծ հաճույքով կխաղայի նրա դերը»,- ասել է նա:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ`դերասանը տեղեկացրել է, որ անձամբ հանդիպել է Պուտինի հետ մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգում, և տպավորված է եղել Ռուսաստանի պատմությամբ:
«Լենինն էլ կլիներ հետաքրքիր կինոդեր: Ես մեծ հաճույքով կխաղայի նաև Ռասպուտինի դերը: Ես կարծում եմ, որ ռուսական պատմության մասին ավելի շատ ֆիլմեր պետք է լինեն»,-հավելել է դերասանը:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



