Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ոչ թե միմյանց դեմ, այլ՝ միասին

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հրապարակ»–ը գրում է․ «Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձի արգելափակումն ու դրանից հետո կատարվածն իրավմամբ կարելի է ներհայաստանյան իրականության մանրակերտը համարել: Այդպիսի բան կարող էր պատահել միայն ռազմավարական նպատակներ ու տեսլական չունեցող երկրում: Իսկ կարող է միայն այդպիսի երկրում պատահել, որովհետեւ միայն այստեղ կարող է, օրինակի համար, երկրի ղեկավարն այնպիսի մեկը լինել, ով չի հասկանում, որ Մայր Աթոռն ամեն ինչից առաջ համայն հայության Մայր Աթոռն է, եւ ոչ ոք իրավունք չունի արգելափակել Մայր Աթոռի ղեկավարի ամանորյա ուղերձը։ Կամ թե կարող է գլուխ չհանել նրանից, որ Հայ առաքելական եկեղեցու հազարամյա պատերից ներս, 1700 տարվա փորձ ու գիտելիք, միտք ու ավանդույթ է կուտակված, եւ այդ հարստության հետ հարաբերվելու միակ ընդունելի ձեւը դրա պահպանման գործին անվերապահորեն զինվորագրվելն է, այլ ոչ թե դրա դեմ պայքարելը:
Մյուս կողմից, միայն ռազմավարական նպատակներ ու տեսլական չունեցող երկրի եկեղեցու առանձին բարձրաստիճան հոգեւորականներ կարող էին չհասկանալ, որ ինչպես մայր եկեղեցին, այնպես էլ այս պետությունը հայ ժողովուրդն ստեղծել է առաջին հերթին իր հարատեւության գործն ու հայրենիքին տեր լինելու իր իրավունքների իրացումն առաջ տանելու համար: Եվ այս գործից դուրս ինչպես եկեղեցու, այնպես էլ պետության գոյությունը հայ ժողովրդի համար հավասարազոր է նրանց չգոյությանը:

Եվ վերջապես, քանի դեռ այս երկրի քաղաքական այրերն ու եկեղեցու հոգեւոր հայրերը չեն գիտակցել, որ հայ ժողովուրդը համազգային այդ կառույցները ստեղծել է ոչ թե նրա համար, որ նրանք այսպիսի օրհասական պահերին հայապահպանությունից կամ «պետությունն է հայրենիքը» ոչինչ չասող կարգախոսից խոսելով գործեն ոչ թե հանուն, այլ ընդդեմ համազգային միասնության, այս երկիրը կլինի ու կմնա որպես ռազմավարական նպատակներ ու տեսլական չունեցող երկիր:

Այս պետության ընտրանին ու եկեղեցական դասն այս առումով շատ բան ունեն սովորելու այս ժողովրդից: Այս ժողովրդից, որն այս օրհասական պահին անգամ չի կորցնում սառն ու հավասարակշիռ դատելու իր կարողությունը: Չի կորցնում, որովհետեւ չի գնում նրանց հետեւից, ովքեր ոտնձգություն են անում իր եկեղեցու դեմ, չի կորցնում, որովհետեւ չի հասկանում նաեւ նրանց, ովքեր այս դժվար պահին ոչ թե արտաքին մարտահրավերները, այլ եկեղեցու դեմ գործած անիրավություններն են օրակարգ դարձնում:

Նայեք Ամենայն հայոց կաթողիկոսի արգելափակված ուղերձի դիտումների քանակն ու ծննդյան տոներին եկեղեցի այցելողների հոծ բազմությունն ու կհամոզվեք դրանում:

Նա՝ այս իմաստուն ժողովուրդը, իր այսպիսի կեցվածքով պետությանն ու նրա օրվա վարչախմբին այն մասին է զգուշացնում, որ, անկախ նրանից, թե ով է պետության ղեկավարը, միեւնույն է, պետությունը պետք է ավելի հանդուրժող լինի հայրենի եկեղեցու նկատմամբ, որ նա՝ այդ պետությունը, պարտավոր է առավելագույնս օգտվել եկեղեցու 1700 տարվա փորձից ու իմաստնությունից: Իսկ եկեղեցուն էլ հորդորում է, որ նա այս դժվար պահին պետության առջեւ ավելի լայն բացի եկեղեցու դռները, նրա հետ լինի հնարավորինս համերաշխ ու համախոհ եւ, ինչն ամենակարեւորն է, գործի ոչ թե պետության դեմ լինելու, այլ նրան հայրական հորդորներով համագործակցության դաշտ բերելու տրամաբանությամբ:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ»։

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»