«Սորս» հիմնադրամը նշեց 10-ամյակը․ ԶՊՄԿ-ն հիմնադրամի գլխավոր հովանավորն է
ОБЩЕСТВОՀաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության «Սորս» հիմնադրամը Source Foundation Supporting Children with Disabilities/ՍՈՐՍ Հիմնադրամ նշեց հիմնադրման 10-ամյակը։ 10 տարի հիմադրամն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ վերականգնվելու, ինտեգրվելու և հասարակության լիարժեք անդամ դառնալու բարդ գործում։
Այս տարների ընթացքում տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Ծառայություններ են մատուցվում ՀՀ բոլոր մարզերում։
Այս 10 տարիներից 7-ը ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած հիմնադրամի գլխավոր հովանավորն է, ընդհանուր առմամբ ընկերությունն աջակցել է հիմնադրամին մոտ 435 միլիոն դրամով, հավատալով, որ լիարժեք ներառական հասարակության կերտումը հնարավոր է միայն համատեղ ուժերով, հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ։
2023 թվականին ԶՊՄԿ ֆինանսավորմամբ Սորս հիմնադրամը Կապանի «Մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ին տրամադրել է էրգոթերապիայի, զգայական ինտեգրացիայի և անհատական թերապևտիկ պարապմունքների սենյակների համար փափուկ կահույք և այլ գույք։
Հիմնադրամն ունի մի շարք հովանավորներ, ԶՊՄԿ-ից բացի, նաև՝ աջակցող անհատ նվիրատուներ։
Նվիրատու կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ անցնելով https://sourcefoundation.am/?lang=en հղումով։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



