Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել․ ՆԳՆ ՓԾ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 10-ին, ժամը 17:44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա․ Ա․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։24-ին, մարվել՝ 18։33-ին։ Այրվել է ավտոմեքենան:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



