Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սիրիական բանակը նախապատրաստվում է ամբողջ քաղաքացիական պատերազմի ընթացքում ամենամասշտաբային գործողությանը

БЛОГ
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
France Press գործակալությունը, հղում կատարելով սիրիական բանակի սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ սիրիական բանակային ստորաբաժանումները և նրանց հարող տարաբնույթ կառավարամետ ուժերը նախապատրաստվում են ողջ ներքին զինված հակամարտության ընթացքում ամենամասշտաբային ռազմագործողությանը՝ երկրի՝ մեծությամբ երկրորդ՝ Հալեպ քաղաքի ազատագրմանը:
 
Արդեն ընթացիկ մարտավարության համաձայն՝ սիրիական բանակը փորձում է ընդլայնել քաղաքում և նրա շուրջ առկա անվտանգության գոտին՝ նպատակ ունենալով արգելափակել հակակառավարական ուժերին տրամադրվող սպառազինության և մարդկային համալրումների հնարավոր ուղիներն ինչպես քաղաքի արվարձաններից, այնպես էլ՝ երկրի այլ շրջաններից:
 
Ներկայում քաղաքը բաժանված է 2 հիմնական ազդեցության գոտիների՝ արևմտյան հատվածը վերահսկվում է կառվարական ուժերի կողմից, արևելյանը՝ տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումների:
 
Հալեպի Նահանգը ևս մասնատված է. «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը վերահսկում է արևելյան հատվածն, իսկ արևմտյան շրջանները գտնվում են ընդդիմադիր մի շարք կառույցների և Սիրիայում «ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման ազդեցության ներքո: Մինչդեռ ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ՝ կառավարական ուժերը դանդաղ, բայց վստահորեն շարժվում են նահանգի հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ. ռուսական օդուժի գործողություններն էականորեն սահմանափակել են նաև թուրք-սիրիական սահմանից ընդդիմադիր որոշ կառույցներին ցուցաբերվող օժանդակության հնարավորությունները:
 
Աղբյուրի հավաստմամբ՝ կառավարական ուժերը քաղաքի շուրջ մարտեր են մղում միաժամանակ 7 ուղղություններով՝ նպատակ ունենալով խափանել ընդդիմադիրների մատակարարման ու համալրման ուղիները և մեկուսացնել նրանց Հալեպի արևելյան հատվածում:
 
Վորոնշյալի համատեքստում, այնուամենայնիվ պետք է նշել, որ Հալեպի ազատագրումը ռազմական տեսանկյունից իրենից ներկայացնում է բավական բարդ և տևական ռազմագործողություն, որի վերջնարդյունքը տեսանելի ապագայում հազիվ թե առարկայանա ռազմական հարթության շրջանակում: Պետք է ընդգծել նաև, որ եթե Հալեպի նահանգում և արվարձաններում ռուսական օդուժը կարողանում է աջակցել սիրիական կառավարական ուժերին, ապա արդեն բուն քաղաքի ազատագրման գործում ավիացիայի դերակատարությունը շատ ավելի սահմանափակ է լինելու: Մինչդեռ այս պարագայում առավել կարևոր է ռազմագործողության հետ կապված ժամանակային որոշ առանձնահատկությունների նշանակությունը: Բանն այն է, որ ռազմագործողությունն առավել ակտիվանում է հունվարի վերջին Ժնևում ծրագրված ներսիրիական բանակցությունների նախաշեմին: Ասել է թե, ռազմավարական խիստ կարևորություն ունեցող Հալեպում ընթացող մարտերում անգամ սահմանափակ հաջողություններն էականորեն կամրապնդեն կառավարական պատվիրակության դիրքերը բանակցային սեղանի շուրջ: Թերևս այս նպատակին է միտված նաև սիրիական բանակի և նրան հարող ուժերի աննախադեպ ակտիվությունը հարավային ճակատում ևս:
 
Վերոնշյալը հաշվի առնելով՝ կարելի փաստել, որ Հալեպի ճակատագիրն շատ ավելի արդյունավետ կերպով կարող է որոշվել ոչ թե ռազմական գործողությունների արդյունքում, այլ՝ բանակցային սեղանի շուրջ, և Հալեպում, ինչպես նաև Սիրիայի՝ ոչ ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող հատկապես խոշոր բնակավայրերում զինադադարի թեման կարող է առանցքային լինել սիրիական հակամարտության կարգավոման խաղաղ գործընթացի որևէ փուլում, եթե, այնուամենայնիվ այն արձանագրի դրական արդյունավետություն և լինի շարունակական:
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»