Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել Opel-ում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Գագիկ Հ.-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



