2024 թվականին Երկրի վրա տեղի կունենան մագնիսական փոթորիկներ․ «Ռիա Նովոստի»
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024 թվականին Երկրի վրա ամեն ամիս տեղի կունենան մագնիսական փոթորիկներ։ Այս մասին հայտարարել է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի (ISTP) արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք ակնկալում ենք, որ 2024 թվականն արդեն կլինի արեգակնային առավելագույն ակտիվության տարի։ Սա նշանակում է՝ մեծ բռնկումներ, մեծ մագնիսական փոթորիկներ, ուստի, ընդհանուր առմամբ, եթե համեմատենք 2024 թվականը 2023 թվականի հետ, ապա, ըստ կանխատեսումների, այն ավելի ակտիվ կլինի և՛ բռնկման ակտիվության, և՛ գեոմագնիսական ակտիվության առումով»,- ասել է Բոգաչովը։
Գիտնականը հիշեցրել է, որ անհնար է ճշգրիտ կանխատեսել արեգակնային բռնկումները, սակայն, այս պահին, մոտենում է արեգակնային ակտիվության պարբերական առավելագույնը, ուստի, ամսական երկու-երեք փոթորիկ պետք է սպասել։ Մայիս-հունիս ամիսների ընթացքում սպասվում են առավելագույն փոթորիկներ, նշված է հաղորդագրության մեջ։




















































