Ջերմուկցի նորակոչիկ Գրիշան մեկնեց զինվորական ծառայության
ОБЩЕСТВО Արցունքոտ աչքեր, անհամբեր հայացքներ, անորոշություն և հուզված ծնողներ, ընկերներ, հարազատներ, ովքեր եկել են 2 տարով հրաժեշտ տալու իրենց զինակոչիկին: Ես, իհարկե, երբեք էլ չեմ զգա այն, ինչ դու ես զգում հրաժեշտի պահին, բայց ես կարող եմ հասկանալ քեզ: Ես կարող եմ հասկանալ, որ դու բաժանվում ես քո կյանքի ամենաթանկ մարդկանցից, որ մենք մերից չբաժանվենք:
Դու անքուն գիշերներ ես լուսացնելու, որ մենք հանգիստ քնենք: Դու անվախ կանգնելու ես թշնամու առաջ, որ մենք միայն լսենք նրա մասին: Դու դառնում ես մեկն այն մարդկանցից, ովքեր ստիպում են բարձր գլխով ամենուր հայտարարել, որ ես հա՛յ եմ, որ խոսում եմ նույն լեզվով, ինչ որ դու, իմ քա՛ջ զինվոր: Երբ կանգնած կլինես հայ-թուրքական սահմանին և կտեսնես այն հազարավոր գլուխները, որ միասին վերցրած թշնամի են կոչվում, իմացի՛ր, որ միլիոնավոր ազգակիցներ կանգնած են քո թիկունքում և քեզ են վստահել իրենց կյանքը:
Ջերմուկից զինվորական ծառայության մեկնեց 2016 թվականի ձմեռային զորակոչի երկրորդ զորակոչիկ Գրիշան:
2016 թվականի հունվարի 16-ին տոնական տրամադրություն էր տիրում Վայքի զինվորական կոմիսարիատում, տոնական մթնոլորտում և հանդիսավորությամբ զինվորական ծառայության էին մեկնում 2016 թվականի ձմեռային զորակոչի երկրորդ նորակոչիկների խումբը:
Դեռ վաղ առավոտից Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցին մարդաշատ էր: Նորակոչիկին հայկական բանակ ճանապարհելու էին եկել ջերմուկցի նորակոչիկ Գրիշայի ծնողները, համայնքի փոխքաղաքապետը, ընկերները և այլոք:
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի անունից, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահան Սահակյանը Գրիշային նվիրեց օրհնված խաչ եւ իր օրհնության խոսքում, նորակոչիկին քահանան բարի եւ անփորձանք ծառայություն մաղթեց:
ՀՀ զինված ուժերում ծառայելը, և սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ:









Նարեկ Միրզոյան / Past.am
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
3
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
4
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»
5
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»



