Տաթևում այս տարվա տարեմուտը երեխաներն առանձնակի կհիշեն․ այստեղ կազմակերպված գեղեցիկ միջոցառումներին մասնակից դարձավ 700 երեխա
ПОЛИТИКАԱմանորի հրաշքը պետք է այցելի բոլոր երեխաներին։ Տաթևում այս տարվա տարեմուտը երեխաներն առանձնակի կհիշեն, այստեղ կազմակերպված գեղեցիկ միջոցառումներին մասնակից դարձավ 700 երեխա։
Եվ այդ ամենը Տաթևի համայնքապետարանի, «Իմպուլս բիզնես մենեջմենթ» ընկերության, որը ղեկավարում է «ՏաԹևեր» ճոպանուղին և Հալիձորի համայնքային կենտրոնի համատեղ ջանքերի արդյունքում է։
Մանրամասները ներքևում․
Շինուհայրի դպրոցում տեղի ունեցավ ամանորյա ներկայացումների 3 սեանս՝ Խոտ, Հալիձոր, Տաթև, Հարժիս, Տանձատափ, Սվարանց և Շինուհայր գյուղերի մանկապարտեզների սաների և դպրոցների աշակերտի համար:
Տոնական միջոցառումների շրջանակներում երեխաների համար պատրաստվեցին քաղցր հյուրասիրություններ և թատերական ներկայացումներ, որոնք կատարեցին Կապանի` Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի արտիստները։
Տոնական միջոցառումները կազմակերպվեցին Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից 2008 թ.-ին մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է աջակցել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



