Պաշտոնական առաջարկ ՀՀ կառավարության անդամներին' վարչապետից մինչև նախարարներ. Նաիրի Հոխիկյան
БЛОГՆաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քանի որ ձեր հայտարարություններից հասկանում ենք, որ գաղափար չունեք Հայաստանի առաջնագծի իրականության, այսպես կոչված անկլավների, թշնամու զորքի տեղակայման մասին, առաջարկում եմ ձեզ բոլորիդ ուղեկցել Հայաստանի տարբեր մարզեր, հատկապես Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք, ցույց տալ, թե թշնամու զորքը որտեղ է կանգնած և իրականում որտեղ պետք է լիներ, ցույց տալ և բացատրել, թե ինչքան տարածք ենք մենք 1990-ականներին վերցրել թշնամուց, որն էլի մերն է, և նաև ցույց տալ, թե թշնամին մեզնից ինչքան է գրավել, իսկ դրանք ամենեւին համեմատելի չեն։ Առաջարկում եմ տանել ու ցույց տալ, բացատրել, որ մեր կողմից իբր թե գրավյալ ադրբեջանական 8 գյուղերի' մոտ 60-70 քկմ տարածքի դիմաց Ադրբեջանը գրավել է Հայաստանից ավելի քան 300 քկմ։ Այդքան բան որ իմանաք, գուցե հիմար հայտարարություններ չանեք։
Չիմանալը ամոթ չէ, չսովորելն է ամոթ։ Իսկ տգիտությունից մինչև դավաճանություն կես քայլ է։
Առաջարկս անում եմ ամենայն լրջությամբ։ Խոստանում եմ ճանապարհին որևէ մեղադրանք չհնչեցնել, չնվաստացնել, միայն բացատրել իրականությունը և քաղաքագիտական ու հայրենիքի գիտակցության դասեր տալ։
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



