Եթե մենք մեր երկրի սահմաններում չենք կարողանում պահպանել ու պաշտպանել մեր մշակույթը, ինչպես կարող ենք այն պաշտպանել այլ երկրում․ Սյուզաննա Ավետիսյան
БЛОГ
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Երուսաղեմում, 2020թ հետո ՀՀ իշխանության կործանարար քաղաքականության հետևանքն է։ Եթե մենք մեր երկրի սահմաններում չենք կարողանում պահպանել ու պաշտպանել մեր մշակույթը, ինչպես կարող ենք այն պաշտպանել այլ երկրում։
Այսօր աշխարհում մեզ հետ վարվում են ինչպես ուզում են. մեր հայրենիքում ցեղասպանում են մեզ, ենթարկում էթնիկ զտման, ապօրինի կալանավորում մեր հայրենակիցներին ու ամիսներ շարունակ պահում Բաքվի բանտում, օկուպացնում տարածքներ ՀՀ սուվերեն տարածքում, թելադրում մեր երկրում գերբի վրա Արարատը լինի թե ոչ, Երասխում գործարան կառուցվի թե ոչ, կեղծում մեր պատմությունը` ջնջելով Հայաստանը քարտեզից ու պատմությունից......
Հայ ժողովուրդը մնացել է միայնակ, առանց առաջնորդի, հայրենասեր կառավարիչների, առանց հավատի ու նպատակի, անպաշտպան, արժեզրկված ու բարոյալքված ։
ՀԳ. սերունդներին պատասխան եք տալու մեր ողբերգության վրա հրավառություն կազմակերպելու ու մեզ այս օրին հասցնելու համար։





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
4
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
5
Самвел Карапетян: На завтрашнем судебном заседании поймем существует ли справедливость в Армении