Հայաստանի անվտանգային ապագան ՌԴ-ի եւ Իրանի հետ սերտ դաշինքն է
БЛОГՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
«Թե’ ԵԱՏՄ, իսկ հետո ԱՊՀ անդամ պետությունների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, թե’ Իրանի ամենաբարձրաստիճան դիվանագետի այցը Հայաստան ցույց տվեցին,որ Հարավային Կովկասում առաջատար են դառնում ռեգիոնալ ուժերը։
Արեւմուտքը չի ուզում,բայց ստիպված է լինելու հաշվի նստել այս իրողության հետ։
Փաշինյանի անվտանգային հաշվարկը հույս կապել Արեւմուտքի հետ, հերթական անգամ տապալվեց։
Արեւմտյան ֆորմատը Պրահայում հանձնեց ու ձեւակերպեց Արցախի հանձնումն Ադրբեջանին,բայց փոխարենը, նույնիսկ անվտանգային պրիմիտիվ երաշխիքներ չտվեց ՀՀ-ին։
Այսպիսով, խաղն իրենց ձեռքն են վերցնում ռեգիոնալ խաղացողները՝ ՌԴ-ն,Իրանը եւ Թուրքիան։
Առաջին երկուսը մեր բնական դաշնակիցներն են,իսկ վերջինը՝ սպառնալիքը։
Հետեւաբար ՝ պետք է հասկանալ,որ ՀՀ անվտանգային ապագան Մոսկվա-Թեհրան զույգն է»։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



