Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Տղաներից մեկը սարսափահար եկավ ու ասաց՝ ժողովուրդ, տարհանվեք, թուրքերն արդեն դպրոցի տարածքում են»

ОБЩЕСТВО
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Արցախում կատարվածը դժվար է բառերով վերարտադրել, նկարագրել բառերով։ Հիմա Հայաստանում, որ ուզում եմ մեկին պատմել, չեմ հերիքում, մտածում եմ, որ գուցե ֆիլմ պետք է նկարվի, որ ավելի իրական դառնա». MediaHub-ի հետ զրույցն այսպես է սկսում Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչ, մանկավարժ Նունե Դանիելյանը։ Տեսածն ու ապրածը պատմում է արտասվելով, հիշելով համագյուղացի տղաներին, ովքեր կյանքի գնով պաշտպանեցին

Վարդաձորը, դիմադրեցին այնքան, որ կանայք ու երեխաները տարհանվեն, փրկվեն։ «Մեր գյուղը սահմանամերձ էր, ու կրակոցներն այնքան հաճախակի էին, որ մեզ համար սովորական էր անգամ սեպտեմբերի 19-ի կրակոցները։ Սակայն, րոպեներ հետո, երբ գործի դրվեցին հրանոթներն ու թնդանոթները, հասկացանք՝ պատերազմ է։ Մենք կարծես արտաքին աշխարհից կտրված կղզիացած վիճակում լինեինք, ոչ հեռախոսակապ կար, ոչ ավտոմեքենա գոնե շրջկենտրոնի հետ միանալու համար»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Նունեի խոսքով, երբ բոլորը տեղափոխվել էին ապաստարաններ, երեկոյան գյուղի ջահելները անտառներով Վարդաձոր տեղափոխեցին նաև հարևան Ճանկաթաղի բնակիչներին, որոնց թվում մեծամասնություն էին կազմում կանայք ու երեխաներ։ 

«Մեզանով ոչ ոք չէր հետաքրքրվում։ Ով, ինչ պատկերացնում, ասում էր, մտածում էինք ոտքով դուրս գալ ու անտառներով փախչել։ Ինչևէ, չշտապեցինք։ Սպասեցինք։ Գնալով իրավիճակն ավելի էր թեժանում»։ Ծանր գիշերն անցկացնելուց հետո, առավոտյան Վարդաձորի ու Ճանկաթաղի երիտասարդները հրազենային զենքերով իջնում են գյուղի սկզբնամաս, դիրքավորվում անտառներում, որ կասեցնեն գյուղ մտնել փորձող ադրբեջանցի զինծառայողներին։

 «Փաստորեն չէին սխալվել։ Դպրոցահասակ տղաներից մեկը՝ Նիկո անունով, սարսափահար եկավ ու ասաց՝ ժողովուրդ, տարհանվեք, թուրքերն արդեն դպրոցի տարածքում են։ Գործող 2 «Ֆորդ» մակնիշի մեքենա կար, մի քանի լիտր սալյարկա, լիցքավորեցինք, կանայք ու երեխաներ իրար վրա տեղավորվեցինք ու անտառային ճանապարհով փորձեցինք գնալ Մեհմանա»,- պատմում է դեպքերի ականատեսը։ Տղամարդիկ մնացել են գյուղում, որ դիմադրեն, Նունեի խոսքով՝ «զբաղեցնեն» թշնամուն, որ իրենք հասցնեն հեռանալ գյուղից։ 

Տղաները պատմել են, որ ադրբեջանական զորքը մրջյունի պես առաջ են գալիս հարյուրներով, իսկ իրենք՝ ընդամենը 7-8 հոգով հետ քաշվելով, պահել են գյուղն ու ճանապարհը այնքան ժամանակ, մինչև խաղաղ բնակիչները հասել են անտառի խորքը։ Ճանապարհին մեքենաներից մեկի վառելիքն է վերջանում, մյուսը մնում է ցեխի մեջ ու առաջ շարժվելն անհնար է դառնում։ 

«Մենք գնում էինք, անտառով դեպի անորոշություն, գնում էինք գոռալով, լացելով, արդեն ապրելն անիմաստ էր թվում։ Գյուղի տղամարդիկ հասան մեզ օգնության ու սկսեցինք քայլել դեպի Մեհմանա։ Ճանապարհին Ռոբերտ անունով մի տղա՝ զինվորական համազգեստով «Ուրալ» մեքենայով եկավ ու օգնեց մեզ, տարավ դեպի Դրմբոն»,- պատմում է վարդաձորցի ուսուցչուհին, ավելացնելով, որ իրենք չգիտեին, որ Դրբոնն ու հարակից բոլոր գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, իսկ ադրբեջանական զորքն իրենցից շատ մոտ էր։

«Մենք ցեխի մեջ կորած, անօգնական վիճակում մի կերպ հասանք օդանավակայանի տարածք։ Այդ օրերին դա միակ տեղն էր, որտեղ չէին կրակում։ Հիմա, երբ արդեն Հայաստանում ենք, ինձ անընդհատ մտատանջում է այն միտքը, որ եթե մենք ինքնակազմակերպված չլինեինք, հիմա կոտորածի ենթարկված կլինեինք»,- վերհիշում է նա։

Արցախցի կինը նաև նշեց այն տղաների անունները, որոնց շնորհիվ 2 գյուղերի կանայք, երեխաներն ու անօգնական ծերերը փրկվեցին։ «Խոնարհումս Սամվել Գաբրիելյանին, նա անմահացավ հայրենիքը պաշտպանելիս, Նորայր Սուլեյմանյանն ու Գրիգորի Ավագիմյանը վիրավորում ստացան, փրկվեցինք՝ հայր և որդի Ռոբերտ և Լյովա Բաղդասարյանների, Լյովա և Ալիկ Դանիելյան եղբայրների, Նարեկ Զաքարյանի, Նարեկ Պետրոսյանի և Հարութ Գեղամյանի անձնվիրության շնորհիվ։ Նաև հարգանքս ստեփանակերտցի Ռոբերտին, ով մեզ շատ օգնեց ու հանեց մեզ այդ դժոխային ձորից»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»