ԱՄՆ-ը պատրաստվում Է 4 մլրդ դոլար հատկացնել հաջակցություն «խելացի» ավտոմեքենաների
ОБЩЕСТВОԱՄՆ-ի կառավարությունը հանդես Է եկել առաջարկությամբ՝ 10 տարվա ընթացքում 3,9 մլրդ դոլար հատկացնել այնպիսի կանոններ մշակելու համար, որոնք ավտոմեքենաներին թույլ կտան երթեւեկել առանց վարորդների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը: Նախքան բյուջեից միջոցներ հատկացնե լը, առաջարկությունը պետք Է ստանա Կոնգրեսի հավանությունը:
Ենթադրվում Է, որ նոր կանոնները մշակելիս ԱՄՆ-ի դաշնային կարգավորիչները կհամագործակցեն ավտոարտադրողների եւ շուկայի մյուս մասնակիցների հետ: Նաեւ կառավարությունը մտադիր Է ֆինանսավորել «խելացի» ավտոմոբիլների փորձարկումները, որոնք կկարողանան տեղեկատվություն փոխանակել երթեւեկության մյուս մասնակիցների հետ եւ դրանով իսկ կանխել վթարները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира



