ԶՊՄԿ բնապահպանության բաժինը կազմակերպել է մասնագիտական կողմնորոշման դասընթացներ
ОБЩЕСТВОԶՊՄԿ բնապահպանության բաժինը մասնագիտական կողմնորոշման դասընթաց կազմակերպելու հրավեր էր ստացել Սյունիքի մարզի Աղիտուի հիմնական դպրոցից:
Նպատակն էր` աշակերտներին ծանոթացնել բնապահպանի մասնագիտությանը և կարևորությանը: Բնապահպանական խնդիրներից և լուծման ուղիներից բացի, բնապահպանության բաժնի աշխատակիցները ներկայացրեցին իրենց մասնագիտական ուղին:
Դպրոցի շրջակայքում ցուցադրվեց` ինչպես են չափում օդում CO, H2S, CO2, NO2, SO2 գազերը, փոշու քանակությունը, աղմուկը, հոտը, նաև` ջրի հոսքի արագությունը:
Հաջորդ կանգառը Syunik TV / Սյունիք ՀԸ -նն էր, որտեղ բնապահպանական իրազեկման ծրագրի շրջանակում կայացավ հանդիպում – քննարկում աշխատակիցների հետ` ճանաչողական մակարդակը բարձրացնելու և բնապահպանական արդի խնդիրներին մոտիկից ծանոթացնելու նպատակով:
Իգական սեռի բոլոր մասնակիցներին տրամադրվեցին պոլիէթիլենային տոպրակներին փոխարինող էկոպայուսակներ, որոնց ակտիվ կիրառումը` քայլ է դեպի էլոլոգիապես մաքուր միջավայր:
Նախաձեռնության և գաղափարախոսության տարածման համար շնորհակալություն` ԶՊՄԿ բնապահպանական բաժնի ղեկավար Hasmik Mkrtumyan -ին:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



