Քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն քաղաքական իրական պայքարի մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ
БЛОГՌոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայտնի զինյալ խմբի վնասազերծումը, դրանց օժանդակողների, դրանց հետ համագործակցողների թվաքանակի աճը, տարբեր քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների հայտարարությունները, զինված պաշտպանության, զենքի միջոցով, հեղափոխական ճանապարհով պայքարելու կոչերը լուրջ մտահոգություն են առաջացնում: Ինձ թվում է՝ քիչ թե շատ խելացի, ողջախոհ, խոհեմ մարդը պատկերացնում է դրա հետևանքները պետության, ժողովրդի և տարածաշրջանում, նրան հարող տարածքներում լարված, պայթյունավտանգ իրավիճակի պայմաններում:
Առաջիկա՝ հերթական խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ այդ ցանկությունները և տրամադրվածությունը կարող են ավելի սրվել, քանի որ որոշ տաքգլուխ քաղաքական գործչի կիսաֆաբրիկատներ կփորձեն ապակայունացնել իրավիճակը և քաղաքական պայքարը փոխարինել զինված ապստամբության, հեղափոխական կոչերով:
Իշխող քաղաքական ուժը, մյուս հեղինակություն վայելող, քաղաքական խոհեմության պայքարի ոճը, ճանապարհն ընտրած քաղաքական ուժերը ևս պետք է ամեն ինչ անեն լարվածությունը թուլացնելու և հասարակական համերաշխության, քաղաքական իրական պայքարի մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ:
Հարցը մտահոգիչ է, և պետք է այդ ուղղությամբ լուրջ մտածեն թե՛ իշխանությունները, թե՛ ողջախոհ քաղաքական ուժերն ու քաղաքացիական պայքարի ակտիվիստները, շարժումները:
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



