Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Գերիների փոխանակո՞ւմ, թե՞ Ալիեւի նախընտրական քարոզարշավի մեկնարկ

МЕЖДУНАРОДНОЕ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը՝ որպես «բարի կամքի դրսեւորում», հետ է վերադարձնելու 32 հայ գերիներին, իսկ Հայաստանը` 2 ադրբեջանցու։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն տարածեցին։ Չնայած չի նշվում, թե ովքեր են այդ երկու ադրբեջանցիները, սակայն դժվար չէ հասկանալ, որ դրանք գարնանը ՀՀ սահմանը հատած երկու հանցագործ դիվերսանտներն են՝ Ագշին Բաբիրովը եւ Հուսեյն Ախինդովը։ Ախինդովը սկզբում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ Հայրապետ Մելիքսեթյանի դաժան սպանության համար, իսկ մի քանի օր առաջ Վերաքննիչ դատարանը նրա պատիժը փոխարինել էր ցմահ ազատազրկմամբ։ Մեզ հետ զրույցում Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը` Անի Մելիքսեթյանը, մտահոգություն էր հայտնել, որ այդ հապճեպ նիստն ու Ախունդովին ցմահ բանտարկության դատպարտելն իր մոտ մտահոգություններ են առաջացնում, ու շեշտել էր, որ Ախունդովը գերի չէ՝ մարդասպան է, հանցագործ է եւ դիվերսանտ՝ հիշեցնելով Ազգային ժողովում Փաշինյանի արած հայտարարությունը, որ փոխանակում կկատարվի միայն համաչափության սկզբունքով։ Այնինչ Բաքվի բանտում պահվող մեր հայրենակիցները ռազմագերիներ են կամ քաղաքացիական գերիներ, բայց ոչ հանցագործներ։ 

Բայց վերադառնանք փոխանակման մասին հայտարարությանը։ Ի՞նչ նպատակով է սա արվում, եւ արդյո՞ք Ալիեւը կհամաձայներ իր 2 հանցագործների վերադարձի համար հայկական կողմին հանձնել 32 գերու, թե՞ կա մեկ այլ պայմանավորվածություն, որի մասին կտեղեկանանք ավելի ուշ։ 

2024-ի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունենալու։ Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել։  Ինչ խոսք, Ալիեւի վարկանիշը հիմա էլ բարձր է, սակայն պատերազմից հետո Ադրբեջանում դեռեւս որոշակի դժգոհություններ կան։ Մասնավորապես, թե ինչու Արցախը գրավելուց հետո ադրբեջանցիները չեն կարողանում Արցախում բնակվել։ Իհարկե, ադրբեջանցիների դեպքում Արցախի հանդեպ սերն ու կարոտը չեն խոսում, այստեղ զուտ արցախցիների կառուցածն ու ձեռք բերածն իրենցով անելու ագահությունն է, անշուշտ, սակայն սա լուրջ հասարակական դժգոհությունների տեղիք է տվել․ ի վերջո, մեծաթիվ զոհերի գնով օկուպացրին Արցախի Հանրապետությունը, եւ զոհ տված հասարակությունը չի օգտվում դրանից։ 

Գերիների հետ իր երկու ահաբեկիչ-հանցագործների փոխանակումն ի՞նչ կտա Ալիեւին։ Նախ զարմանալիորեն երկու հանցագործ դիվերսանտների համար ծանր պատիժ սահմանելն արդեն իսկ նրանց գինը բարձրացրեց, հետեւաբար, Ալիեւը կկարողանա իր հասարակության ներսում դժգոհների բերանը փակել «տեսա՞ք, նրանց ցմահ էին դատապարտել, բայց ես նրանց հետ բերեցի» տրամաբանության մեջ։ Միեւնույն ժամանակ, ենթադրում ենք, որ Ալիեւը չի բավարարվելու այս երկու դիվերսանտների արտահանձնումով` Փաշինյանը, կարծում ենք, առաջիկայում այլ «նվերներ» էլ կմատուցի Ալիեւին՝ արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն։ Չմոռանանք նախկինում հանձնված տարածքների, հանքերի, զինտեխնիկայի, բնակֆոնդի եւ այլնի մասին: Այնպես որ, տհաճ ու ցավոտ անակնկալները դեռ առջեւում են։ Միաժամանակ, փաշինյանամերձ շրջանակներն ակտիվորեն առաջ են տանում արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Եթե հիշում եք` անցյալում էլ են «գործընկերներն» ընտրությունների շեմին գերիներ վերադարձրել, որ Փաշինյանի դիրքերն ամրացնեն, որպեսզի կարեւոր փաստաթղթեր ստորագրելուց առաջ նա կրկին մանդատ ստանա, եւ նրա ստորագրությունը լեգիտիմ եւ ուժեղ լինի: Սա էլ՝ արտահերթ ընտրությունների գնալու պատճառներից մեկը։ Բնականաբար, գերիների վերադարձը Փաշինյանն իր օգտին կօգտագործի։ Նախ դա կներկայացնի որպես հերոսություն․ տեսա՞ք, որ ասում էինք` գերիներին կվերադարձնենք: Երկրորդը․ մարդիկ կխուսափեն քննադատել այս քայլը` ի վերջո 32 մարդ է վերադառնում տուն: Բայց ակնհայտ է, որ ոչ մի բարի կամքի ու բարեկամության մասին խոսք չի գնում, եւ Ադրբեջանը գործում է՝ ելնելով չի շահերից, եւ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի փորձությունները սրանով չեն ավարտվելու։

 

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG