Նրանք Արցախի ժողովրդի օրինական շահը և պահանջները ներկայացնող և պաշտպանող անձինք են, այլ ոչ թե՝ ռազմական հանցագործներ․ ԱՀ նախագահի խորհրդականը պատասխանել է Ալիևին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի՝ «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման շրջանակում ապօրինաբար ձերբակալված և Բաքու տեղափոխված արցախցի նախկին ղեկավարների վերաբերյալ հայտարարությանը։
«Ադրբեջանի նախագահը երեկ իր ելույթում նշում է, թե Արցախի նախկին և գործող ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները պետք է դատվեն, կամ իրենց առաջարկվել էր հանձնվել` ինչ-որ համաներման դիմաց: Բայց այդ մարդիկ հանցագործներ չեն, որ հանձնվեին և ենթարկվեին համաներման։ Այդ մարդիկ Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության միջոցով ձևավորված մարմինների ղեկավարներ կամ ընտրված անձինք են, ովքեր իրականացրել են իրենց՝ ժողովրդի կողմից ընդունված և Սահմանադրությամբ վերապահված պարտականությունները:
Այդ անձանց հարցը պետք է մանրամասն քննվի միջազգային համապատասխան կառույցներում և տրվի արձագանք: Նրանք ընդամենը եղել են Արցախի ժողովրդի հավաքական օրինական շահը և պահանջները ներկայացնող և պաշտպանող անձինք, այլ ոչ թե՝ ռազմական հանցագործներ, ինչպես այժմ փորձում է նրանց ներկայացնել Ադրբեջանի քաղաքական իշխանությունը»,- գրել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել էր․ «Ես այն ժամանակ ասացի, որ եթե «անջատողական» առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր «անջատողականների» առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք սպասում են Ադրբեջանում դատավարությանը և մեր դատական համակարգի վերջնական վճռին»։
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
4
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
5
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...



